Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

Հրայր Թովմասյանի թեկնածությունն առաջարկվել է ՍԴ նախագահի պաշտոնում



ՍԴ նորընտիր անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Հրայր Թովմասյանի թեկնածությունն առաջադրվել է ՍԴ նախագահի թափուր պաշտոնում։

Այս մասին տեղեկանում ենք ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հայտարարության տեքստից։

«Համաձայն 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության 83-րդ հոդվածի 2-րդ մասի՝ սահմանադրական դատարանի կազմից սահմանադրական դատարանի նախագահի թափուր պաշտոնում նշանակելու համար Ազգային ժողովին առաջարկում եմ Հրայր Թովմասյանի թեկնածությունը»,- ասված է հայտարարության տեքստում։

Հիշեցնենք, որ ՍԴ այլևս նախկին նախագահ Գագիկ Հարությունյանն ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ։ ՍԴ նախագահի ընտրությունն ընթանալու է փակ-գաղտնի ընթացակարգով։


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. սամսոն10:35 - 20 մարտի, 2018
Ուստեն լյավ գիտի գործը, որ հանկարծ սա մի բան ընենց չանի, կկանչի ու կասի - տո էն բան (էն որ գիտենք) էս ի՜նչ բանություններ ես անում ...
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ