HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Մալայզիայի նորանշանակ դեսպանը

Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Մալայզիայի արտակարգ և լիազոր դեսպան Դաթուկ Մաթ Դրիս Բին Հաջի Յակոբը (նստավայրը՝ Մոսկվա): Այս մասին տեղեկացնում է նախագահականը։

Հանրապետության նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ:

Նշելով, որ այս տարի Հայաստանն ու Մալայզիան նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, Ս․ Սարգսյանն ընդգծել է, որ երկու ժողովուրդների միջև դեռևս 17-րդ դարից եկող պատմական առնչությունները ամուր հիմք են այդ ջերմ կապերը միջպետական բարձր մակարդակի հարաբերությունների և տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցության վերածելու համար: Սերժ Սարգսյանը կարևորել է երկու երկրների միջև անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի ձևավորումն ու ընդլայնումը, որը, Սարգսյանի համոզմամբ, թույլ կտա նոր լիցք հաղորդել փոխգործակցությանը: 

Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են խոսել Հայաստանի և Մալայզիայի միջև միջազգային կազմակերպություններում առկա արդյունավետ համագործակցության մասին: Նախագահը Հայաստանի անունից պատրաստակամություն է հայտնել այդ ուղղությամբ շարունակել խորացնել փոխգործակցությունը:

Դեսպան Դաթուկ Մաթ Դրիս Բին Հաջի Յակոբը վստահեցրել է, որ դիվանագիտական առաքելությունն իրականացնելիս ջանք չի խնայի ամրապնդելու հայ-մալայզիական կապերը՝ հնարավորինս նպաստելով ամենատարբեր բնագավառներում ակտիվ շփումներին, փոխճանաչելիության մեծացմանը և համագործակցության զարգացմանը: Հանդիպմանը դեսպանն իր մոտեցումներն ու պատկերացումներն է ներկայացրել մի շարք ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորությունների վերաբերյալ: Ս․ Սարգսյնաը ողջունել է դրանք ու ընդգծել, որ դեսպանի գործնական տրամադրվածությունը լավատեսություն է ներշնչում, որ, իրոք, առաջիկայում երկկողմ հարաբերություններում ակտիվություն կարձանագրվի:
 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter