HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Նորամարգում ձայների վերահաշվարկ է եղել

Ինչպես արդեն հայտնել էինք, մարտի 11-ի ընտրություններով` Արարատի մարզի Նորամարգ համայնքի ղեկավար էր ընտրվել Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, Նորամարգի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Արման Թադևոսյանը։ Նրա օգտին քվեարկել էր 989 ընտրողից 391-ը։ 

Թադևոսյանը մրցակիցներից մեկին՝ կուսակից, համայնքապետարանի առաջատար մասնագետ Արմեն Գևորգյանին, հաղթել էր 9 ձայնով: Արմեն Գևորգյանը, չհաշտվելով ընտրության արդյունքների հետ, պահանջել էր ձայների վերահաշվարկ:

«Հետք»-ի հետ զրույցում թիվ 11 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Ավետիս Ավետիսյանը հայտնեց, որ ձայների վերահաշվարկի համար երեկ դիմում էր ներկայացրել պարտված թեկնածուներից Արմեն Գևորգյանը: Քիչ առաջ կայացած ձայների վերահաշվարկի արդյունքում, մեծ հաշվով, որևէ բան չի փոխվել: Արմեն Գևորգյանի օգտին երեք քվե է ավելացել, սակայն 6 ձայնի առավելությամբ կրկին համայնքապետ է ընտրվել Արման Թադևոսյանը:

Հիշեցնենք, որ համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում էին ինքնառաջադրված երեք թեկնածուներ՝ ՀՀԿ-ից Արմեն Գևորգյանն ու  Արման Թադևոսյանը, անկուսակցական՝ Արսեն Ղահրամանյանը: Այս ընտրությամբ համայնքը 22 տարի անց նոր գյուղապետ է ունենալու: 1996 թվականից համայնքը ղեկավարող ՀՀԿ-ական Սարգիս Գալստյանը առողջական խնդիրների պատճառով այս ընտրություններին իր թեկնածությունը չէր առաջադրել։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter