HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Պոլիմետալ Արմենիա»-ն դադարեցնում է Լոռիում և Տավուշում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ու հանրային քննարկման աշխատանքները

«Պոլիմետալ Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը տեղեկացնում է, որ «առաջնահերթ կարևորելով իր գործունեության դրական հանրային ընկալումը»՝ դադարեցնում է Լոռու մարզի Ալավերդի և Շնող, Տավուշի մարզի Նոյեմբերյան և Կողբ համայնքների վարչական տարածքներում երկրաբանահետախուզական աշխատանքների ծրագրի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության իրականացման և այդ գործընթացի շրջանակներում հանրային քննարկման կազմակերպման ուղղությամբ աշխատանքները:

Ընկերությունը տեղեկացնում է, որ որոշմանը նախորդել է Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի ղեկավարի, ավագանու անդամների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ ընկերության ներկայացուցիչների հանդիպումը, որի շրջանակներում համայնքի ներկայացուցիչների հնչեցրած դիրքորոշումներն ուղղված են եղել Նոյեմբերյանի տարածքում երկրաբանահետախուզական աշխատանքների կատարումը բացառելուն:

Հ.Գ. Հրապարակման վերնագիրը փոխվել է. «Պոլիմետալ Արմենիա» ընկերության փոխտնօրեն Վահրամ Ավագյանը պարզաբանեց, որ դադարեցնում են ոչ թե երկրաբանահետախուզական աշխատանքները, այլ այդ աշխատանքների ծրագրի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության իրականացման և հանրային քննարկման կազմակերպման ուղղությամբ աշխատանքները, թեև չհերքեց նաև, որ այս ծրագրի իրականացման համար այս գործողությունները պարտադիր են:

Մեկնաբանություններ (4)

Գեւորգ
Փառքդ շա՜տ, տեր Աստված - կարծես թե շուտ խելքներին հասավ: Կեցցեն Նոյեմբերանցիները! http://hetq.am/arm/news/86556/polimetal-armenia-i-glkhavor-tnoreny-haytararutyun-e-taratsel.html
ՀԲՃ
Սա առաջին փուլն էր նոյեմբերյանցիների պայքարի, որ տվեց իր միջանկյալ արդյունքը։ Պետք է շատ ուշադիր և միահամուռ լինել՝ հնարավորինս ներգրավելով բոլոր բնակավայրերի մարդկանց նաև Լոռիում։ Միասնական ժողովուրդը միշտ ուժեղ է !!!!
Սուրեն
Հարգելիներս հարկաոր է նախաձեռնել նոր աշխատատեղերի ստեղծելու ծրագրեր, ու դա պետք է անենք մենք մեր ուժերով, բոլորս ենք հասկանում որ հույս դնել մեր կառավարության որա հնարաոր չէ, իսկ այդ չարագործներին պետք է քշենք սեփական ուժերուվ ու ածխատելով...
Syarafuddin
I want job operator at Armenia on mining projek, because I have skill operator Thank you.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter