Կիրակի, 23 սեպտեմբերի

Գյուղնախարարությունից գույք՝ «Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամ»-ին



Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց գյուղատնտեսության նախարարությանը հանձնված ավելի քան 158 միլիոն դրամ գնահատված գույքը, մասնավորապես՝ 2 ավտոմեքենան, տեխնիկական սարքերը նվիրաբերել «Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամ»-ին, իսկ 22 ավտոմեքենա էլ հանձնվեց պետական գույքի կառավարման վարչությանը, որը հետագայում դրանք կօտարի պետական մարմիններին։

Ինչպես նշվում է կառավարություն ներկայացված որոշման նախագծում՝ հիմնադրամն իր գործառույթներն իրականացնում է հանրապետության 10 համայնքներում, սակայն մարզային կառույցներում կան գույքով, գյուղատնտեսական և այլ տեխնիկայով ապահովման խնդիրներ:

Հիմնադրամին հատկացված գույքը գյուղնախարարությանն էր փոխանցվել նրա ենթակայությամբ գտնված և լուծարված 11 «Գյուղատնտեսության աջակցության հանրապետական կենտրոն» և «Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն» ՓԲԸ-ներից։

Արդեն իսկ լուծարված այս ընկերությունների գործառույթները 2017 թվականի մարտի 9-ին ամբողջությամբ փոխանցվել է «Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամ»-ին։ Նախարարության տեղեկացմամբ՝ այն, բացի ՓԲԸ-ների իրականացրած գործառույթներից, իրականացնում է նաև «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրով նախատեսված գործառույթները։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ