Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Հայաստանի հավաքականը մնացել է 91-րդ տեղում



ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման մարտ ամսվա ցուցակը: Հայաստանի հավաքականի վարկանիշային միավորները չնայած ավելացել են 2-ով՝ դառնալով 385, մեր ընտրանին մնացել է նույն՝ 91-րդ հորիզոնականում:

Համաշխարհային ցուցակը շարունակում է գլխավորել Գերմանիան, հաջորդում են Բրազիլիան, Պորտուգալիան, Արգենտինան, Բելգիան, Լեհաստանը, Իսպանիան, Շվեյցարիան, Ֆրանսիան, Չիլին: 

Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակիցներից լավագույն արդյունքը ՆՀՀ Մակեդոնիայինն է, որը 75-րդն է (-1), Լիխտենշտայնը 181-րդն է (+1), իսկ Ջիբրալթարը՝ 206-րդը (0): 

Ինչպես հայտնի է, մարտի 24-ին Երեւանում Արթուր Պետրոսյանի սաներն ընկերական հանդիպում են անցկացնելու Էստոնիայի ընտրանու հետ, իսկ ամսի 27-ին հյուրընկալելու են Լիտվային: Էստոնիան 1 տեղով առաջադիմել է ու հիմա 86-րդն է, իսկ Լիտվան մնացել է 147-րդ դիրքում:

Նախկին ԽՍՀՄ երկրներից լավագույն արդյունքն Ուկրաինայինն է (35), Ռուսաստանը 63-րդն է, Ուզբեկստանը՝ 72-րդը, Էստոնիան, ինչպես ասվեց, 86-րդը: Մյուսները Հայաստանից ավելի ցածր դիրքերում են:

Մեր հարեւաններից ամենաբարձր ցուցանիշն ունի Իրանը (33), որին հաջորդում է Թուրքիան (38): Երկուսն էլ պահպանել են իրենց դիրքերը: Վրաստանը 1 հորիզոնականով նահանջել է 101-րդ տեղ, իսկ Ադրբեջանը գրանցել է ամսվա ամենամեծ հետընթացը՝ նահանջելով 8 հորիզոնական եւ հայտնվելով 127-րդ տեղում:

Հաջորդ աղյուսակը կհրապարակվի ապրիլի 12-ին: 

Լուս.՝ ffa.am-ի 


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ