ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Արարատում կստեղծվի բնակավայրը արդյունաբերական գոտուց սահմանազատող սանիտարապաշտպանիչ գոտի



Արարատի մարզի Արարատ քաղաքային համայնքում կստեղծվի բնակավայրն արդյունաբերական գոտուց սահմանազատող սանիտարապաշտպանիչ գոտի։ Նման որոշում ընդունվեց կառավարություն այսօրվա նիստին՝ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի առաջարկով։

Տարածքների նվիրաբերության համար Արարատի մարզպետը դեկտեմբերի 26-ին գրությամբ դիմել էր պետական գույքի կառավարման վարչություն և խնդրել նախկինում ցեմենտի գործարանին տրամադրված 5 հեկտար հողամասը Արարատ համայնքին նվիրաբերել։

Համայնքին կհատկացվի Արարատ քաղաքի Շահումյան փողոց 5/7 հասցեում գտնվող երկու ֆաբրիկաները, 7328 քառ. մետր մակերսով շենք շինությունները և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 5 հեկտար մակերեսով հողամասը։ Այս տարածքում էլ կստեղծվի սանիտարապաշտպանիչ գոտին։

Պետգույքի վարչության՝ 5 հեկտար արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասը չի օգտագործվում որևէ նպատակով, և տարածքում առկա պետական սեփականություն հանդիսացող շենք շինությունները տարիների ընթացքում աստիճանաբար քայքայվել են և գործնականում դարձել օգտագործման համար ոչ պիտանի:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ