ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Ոստիկաններն ու հոգեբանները կանխել են քաղաքացու` կամրջից նետվելու փորձը



Ոստիկաններն ու արտակարգ իրավիճակների նախարարության հոգեբանները քիչ առաջ կարողացել են արգելապատնեշից հետ կանչել առավոտյան «Հաղթանակի» կամրջից նետվել պատրաստվող քաղաքացուն:

Այս մասին «Հետք»-ին հայտնեցին ԱԻՆ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Դեպքի վայրում հավաքվել էին ոստիկանության և ԱԻՆ մի խումբ աշխատակիցներ, տասնյակ քաղաքացիներ:

Վարչության փոխանցմամբ՝ քաղաքացուն տեղափոխել են ոստիկանական բաժին՝ դեպքի հանգամանքները պարզելու համար:

Հավելենք, որ արտակարգ իրավիճակների նախարարությունը առավոտյան հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ 08:41-ին ահազանգ են ստացել, թե քաղաքացին անցել է Երևան քաղաքի «Հաղթանակի» կամուրջի արգելապատնեշը և սպառնում է ցած նետվել:


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ