HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Կամրջից նետվել փորձող քաղաքացին հանդիպել է Երեւանի ոստիկանապետին

Այսօր առավոտյան «Հաղթանակ» կամրջից նետվել փորձող քաղաքացին հեռախոսազրույց է ունեցել Երևանի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանի հետ, այնուհետ, երբ ոստիկաններն ու արտակարգ իրավիճակների նախարարության հոգեբանները կարողացել են նրան արգելապատնեշից հետ կանչել, քաղաքացին ոստիկանությունում Մարտիրոսյանի հետ առանձնազրույց է ունեցել: Այս մասին «Հետք»-ին հայտնեցին ոստիկանության լրատվական վարչությունից:

Ոստիկանությունից դեպքի և առանձնազրույցի վերաբերյալ այլ տեղեկատվություն չփոխանցեցին: Հայտնեցին, որ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, և հետաքննությամբ կպարզվեն դեպքի բոլոր հանգամանքները:

Հիշեցնենք, որ արտակարգ իրավիճակների նախարարությունը առավոտյան հաղորդագրություն էր տարածել' հայտնելով, որ 08:41-ին ահազանգ են ստացել, թե քաղաքացին անցել է Երևան քաղաքի «Հաղթանակ» կամրջի արգելապատնեշը և սպառնում է ցած նետվել:

Լուսանկարը` «Հայկական ժամանակ»-ի տեսանյութից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter