HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անցկացվել է Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողության ծրագրի աշխատանքային հանդիպումը

Մարտի 14-ից 16-ը ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվել է Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողության ծրագրի գնահատման, պլանավորման և վերանայման գործընթացի գործընկերության նպատակների արդիականացման ամենամյա աշխատանքային հանդիպումը:

ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ քննարկումներն ամփոփվել են ՆԱՏՕ-ի պաշտպանական պլանավորման տնօրեն Պոլ Սևերոյի և ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի մասնակցությամբ:

Անհատական գործընկերության գործողության ծրագրի ու Պլանավորման և վերանայման գործընթացի գնահատման արդյունքում Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցության նպատակներն ու ծրագրերը կհամապատասխանեցվեն ՀՀ պաշտպանական բարեփոխումների, զինված ուժերի արդիականացման ծրագրի և փոխգործունակ կարողությունների զարգացման պահանջներին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter