HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանդիպում՝ շինարարական ընկերությունների ներկայացուցիչների հետ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Եղիշ Տերտերյանը հանդիպել է Երևանում շինարարական գործունեություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչներին։

Այս մասին տեղեկացնում է նախարության մամուլի ծառայությունը։

Հանդիպմանը քննարկվել են շինարարության ընթացքում առաջացող հիմնահողերի, շինարարական թափոնների՝ ոչ հատուկ հատկացված տեղում տեղաբաշխելու հարցը։

Մասնավորապես Եղիշ Տերտերյանը նշել է, որ նորաստեղծ Տեսչական մարմնի գլխավոր սկզբունքը ոչ թե տնտեսվարողների նկատմամբ պատժիչ գործողությունների իրականացնումն է,  այլ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելով՝ բնապահպանական ոլորտներում առկա խնդիրների ամբողջական վերացումը։

Ե.Տերտերյանն ընդգծել է, որ Տեսչական մարմինը պատրաստակամ է լսել կազմակերպություններին  հուզող հարցերը, իր լիազորությունների շրջանակներում աջակցել վերջիններին՝ գործելու օրինական դաշտում։ Ղեկավարը  միևնույն ժամանակ ընդգծել է. «այն կազմակերպությունները, որոնք ի վերջո կխուսափեն գործել օրենքի սահմաններում, կենթարկվեն խիստ պատասխանատվության»։

Շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչները բարձրացրել են իրենց գործունեությանը խոչընդոտող՝ շինարարության իրականացման ընթացքում առաջացած հիմնահողերի, շինարարական թափոնների տեղադրման համար նախատեսված վայրերի հեռավորության հարցերը։

Տեսչական մարմնի ղեկավարը խոստացել է բարձրացված հարցերը քննարկել քաղաքային և մարզային իշխանությունների հետ՝ գտնելու այլընտրանքային լուծումներ, որպեսզի չտուժի ոչ բնությունը, ոչ քաղաքը, ոչ էլ կազմակերպությունների գործունեությունը։

         

Մեկնաբանություններ (1)

mahmouzian
yegish.you realy think that they lesson to you they are a bunch of crook .those bottles in the front of them must be full of vodka and you should have a big bottle in the front of you haistan haistan. you said to prevent violations you must be dreaming ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter