HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կայացել է կարատեի ՀՀ առաջնությունը

Հայաստանի «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության մարզադահլիճում կայացել է Հայաստանի կարատեի մեծահասակների 30-րդ առաջնությունը, որին մասնակցել են ինչպես Հայաստանի բոլոր մարզային ֆեդերացիաների, այնպես էլ Արցախի կարատեի ֆեդերացիայի մարզիկներն ու մարզուհիները:

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ տղաներից կումիտե ձևում առաջնության չեմպիոններ են դարձել 60 կգ քաշային կարգում` Գևորգ Ղամբարյանը (Երևան), 67 կգ քաշային կարգում՝ Սերգեյ Դալլաքյանը (Երևան), 75 կգ քաշային կարգում՝ Դավիթ Թարոյանը (Երևան), 84 կգ քաշային կարգում՝ Մկրտիչ Ղազարյանը (Երևան) և +84 կգ քաշային կարգում՝ Սերյոժա Մակարյանը (Երևան):

Տղաներից կատա ձևում հաղթող է դարձել Միխայիլ Մխիթարյանը (Արցախ), իսկ աղջիկներից՝ Եվա Մուրադյանը (Երևան):

Հիշեցնենք, որ առաջնության արդյունքներով կկազմվի ՀՀ ազգային հավաքականը, որը կմասնակցի մայիսի 10-ից 13-ը Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվելիք Եվրոպայի և նոյեմբերի 6-ից 11-ը՝ Իսպանիայի Մադրիդ քաղաքում անցկացվելիք աշխարհի առաջնություններին: 

Մեկնաբանություններ (1)

Tigran
կարող եք ասել Երևանում որտեղ են իրենց կարատեի պարապմունքների տեղերը/հասցեները

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter