HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ հանրապետության տարածքում մարտի 20-ին, 22-ին, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 21-ի ցերեկը, 24-ի ուշ երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, 23-24-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 23-24-ը կբարձրանա 5-6 աստիճանով:

Երևան քաղաքում մարտի 20-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 21-ի ցերեկը, 24-ի ուշ երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 23-24-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Երևան քաղաքի մարտի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 22.50C (2001 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -12.00C (1997 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 6.80C

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter