HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Տնտեսական ակտիվությունը հունվար-փետրվարին 8.6%-ով աճել է

Այս տարվա հունվար-փետրվարին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ 8.6%-ով աճել է: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության շտապ հավաքագրված տվյալներից։

Արդյունաբերական արտադրանքի ծավալը այս տարվա առաջին երկու ամիսներին կազմել է 254.7 մլրդ դրամ, որը ըստ ԱՎԾ-ի՝ 8.3%-ով գերազանցում է 2017-ի նույն ամիսների ցուցանիշը։

Գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը կազմել է 45.3 մլրդ դրամ՝ նվազելով 0.1%-ով։

Շինարարության ծավալը հանրապետությունում հունվար-փետրվարին կազմել է 21.6 մլրդ դրամ, աճը՝ 22.7%:

Առևտրի շրջանառությունը երկրի ներսում 359 մլրդ դրամ է կազմել, որը 2017-ի հունվար-փետրվարի համեմատ աճել է 17.4%-ով։

Եվ, վերջապես, ծառայությունների ծավալը 225.7 մլրդ դրամ է, աճը՝ 15.1%:

Հիշեցնենք, որ 2017 թվականի տվյալներով տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում աճել է 7.7%-ով։ Իսկ ՀՆԱ-ի աճը՝ տնտեսական աճը, կազմել է 7.5%:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter