Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

Երևան-Տվեր ուղղությամբ մեկնող ավտոբուսը վթարվել է. մահացել են ավտոբուսի ուղևորն ու բեռնատարի վարորդը (ուղղված)



Առավոտյան՝ 09:00-ի սահմաններում, Ռուսաստանի Դաշնության Վորոնեժի մարզի Պավլովսկի շրջանի մոտակայքում իրար են բախվել Երևան-Տվեր երթուղին սպասարկող «Mercedes» մակնիշի ավտոբուսն ու բեռնատարը:

Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պատասխանատու Նանա Գնդոյանը «Հետք»-ին հայտնեց, որ վթարի հետևանքով վարորդները մահացել են: Նախնական տվյալներով՝ ավտոբուսի վարորդը ազգությամբ հայ է եղել: Վթարից տուժել է ինը ուղևոր, իսկ չտուժած ուղևորները տեղավորվել են Պավլովսկի շրջանի «Как дома» հյուրանոցում:

Դեպքի վայրում աշխատում է Ռուսաստանի Դաշնությունում արտակարգ իրավիճակների նախարարության հայաստանյան ներկայացուցիչը:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Առաքելյանի փոխանցմամբ՝ վթարված ավտոբուսը կանոնավոր ուղևորափոխադրում է իրականացնում Երևան-Տվեր ուղղությամբ: Երթուղին սպասարկում է  «Ման Տուր» ընկերությունը:

Նախարարության փոխանցմամբ՝ ավտոբուսում եղել են 48 ուղևոր, իսկ 2 վարորդները (տես ուղղումը) մահացել են: Այս պահին ճշտվում են վթարի մանրամասները։

ուղղում- ԱԻՆ-ից՝ Հետք-ին փոխանցած նախնական տեղեկությամբ՝ վթարի հետևանքով մահացել էին երկու վարորդները, սակայն նախարարությունը քիչ առաջ հաղորդագրություն է տարածել, համաձայն որի՝ վթարի հետևանքով մահացել են ավտոբուսի ուղևորն ու բեռնատարի վարորդը։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ