HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Անդրիաս Ղուկասյանի գործով նիստը հետաձգվեց. դատախազ Պետրոս Պետրոսյանը չէր ներկայացել նիստին

Այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում տեղի ունեցող Անդրիաս Ղուկասյանի գործով նիստը հետաձգվեց, քանի որ գործը քննող դատախազ Պետրոս Պետրոսյանը չէր ներկայացել նիստին. պատճառը  ծանրաբեռնված աշխատանքն էր։ Այդուհանդերձ նույն դատախազը այսօր ներկա էր Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատավճռի հրապարակմանը։ Սակայն մինչեւ Անդրիաս Ղուկասյանի գործով նիստը սկսելը, Ժ. Սեֆիլյանի գործով դատավճիռն արդեն հրապարակվել էր։

Այսօրվա նիստին, երբ Ղուկասյանը տեղեկացավ, որ Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվել է 10 տարի հինգ ամիս ազատազրկման, հայտարարեց, որ դատախազի միջնորդած «11 տարուց փաստորեն կես տարին հանել են»։

Նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը տեղի կունենա մարտի 27-ին։

Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանի գործով տուժող է ճանաչվել 36 հոգի։ Մեղադրանք է առաջադրվել 2016-ի հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ՊՊԾ գունդը գրավվածներին միանալու փորձ կատարելու համար։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter