HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահականում քննարկվել է 2018թ. կայանալիք պետական խոշոր միջոցառումների նախապատրաստական աշխատանքների ընթացքը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հերթական խորհրդակցությունն է հրավիրել՝ քննարկելու 2018 թվականին Հայաստանում կայանալիք կարևորագույն պետական խոշոր միջոցառումների՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի և դրա շրջանակներում անցկացվելիք տնտեսական ֆորումի, Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի, Երևանի հիմնադրման 2800-ամյակի հոբելյանական միջոցառումների նախապատրաստության ընթացքը, ամփոփելու վերոհիշյալ աշխատանքների իրականացման պլան-ժամանակացույցները և ավարտական տեսքի բերելու միջոցառումների կազմակերպական ծրագրերը: Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Խորհրդակցության ժամանակ անդրադարձ է եղել նաև ս.թ. հունվարի 26-ին Սերժ Սարգսյանի մոտ կայացած նախորդ հանդիպման ժամանակ ըստ առանձին ուղղությունների տրված հանձնարարականների կատարման ընթացքին:

Զեկույցներով հանդերձ են եկել արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նրանք ներկայացրել են նախագահի հրամանագրերով ստեղծված պետական և միջգերատեսչական հոբելյանական հանձնաժողովների գործունեության շրջանակներում մինչ այժմ իրականացված և առաջիկա ամիսներին նախատեսվող աշխատանքները՝ բովանդակային, տեխնիկական, կազմակերպական, ֆինանսատնտեսական, գեղագիտական ձևավորման և այլ ուղղություններով, որոնք քննարկվել են խորհրդակցությանը հրավիրված պատասխանատուների հետ: Զեկուցողները վստահեցրել են, որ ծրագրված աշխատանքներն ընթանում են պլան-ժամանակացույցների համաձայն և կարևորագույն պետական վերոնշյալ միջոցառումները կանցկացվեն պատշաճ մակարդակով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter