HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարեն Կարապետյանն ընդունել է Իտալիայի դեսպանին

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջովանի Ռիչուլիին՝ մեր երկրում իր դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ, հաղորդում է կառավարության լրատվական ծառայությունը: 

Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին 2013թ. դեկտեմբերից ի վեր կատարած աշխատանքի, հայ-իտալական հարաբերություննեի զարգացմանը նպաստելու համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության ընթացքում: Վարչապետը բարձր է գնահատել երկու երկրների համագործակցությունը քաղաքական, մշակութային ոլորտներում և կարևորել տնտեսական կապերի խորացմանն ուղղված քայլերը: 

«Այս առումով ունենք շատ ավելի մեծ ներուժ, քան իրացնում ենք: 2017 թվականին Հայաստանի և Իտալիայի միջև արձանագրվել է առևտրաշրջանառության 25 տոկոսի աճ, հույս ունենք, որ աճը կշարունակվի նաև ձևավորված միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեության արդյունքում», - նշել է կառավարության ղեկավարը: 

Վարչապետը կարևորել է Իտալիայի հետ փոխգործակցությունը նաև Հայաստան-Եվրամիություն շրջանակներում: 

Դեսպան Ջովանի Ռիչուլին ևս շնորհակալություն է հայտնել Կարեն Կարապետյանին սերտ համագործակցության համար՝ ընդգծելով, որ հատկապես վերջին շրջանում հայ-իտալական հարաբերություններում նկատվում են բիզնես կապերի զարգացման լավ միտումներ: Դեսպանի խոսքով՝ հատկապես ՀՀ կառավարության ակտիվ աշխատանքի արդյունքում իտալացի գործարարների շրջանում մեծացել է Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը: 

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկու պետությունների համագործակցության օրակարգային տարբեր հարցեր, անդրադարձել երկկողմ ավիաչվերթերի կազմակերպման հնարավորությանը, կարևորել անցած տարի իր առաջին նիստը գումարած միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter