HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վրաստանը չի համարվում ժողովրդավարական երկիր, դա խաբեություն է

Լյովա Կոբելյան 
Ջավախք

Տես նաև՝ Ջավախքցին պնդում է՝ իր նկատմամբ խտրականություն է դրսևորվում հայ լինելու պատճառով

Ցանկացած պետությունում հասարակության անդամների իրավունքները և ազատությունները կարգավորվում են օրենքներով ու Սահմանադրությամբ, անկախ այն բանիկց, թե տվյալ պետությունը բռնատիրական է, թե ժողովրդավարական: Բռնատիրական պետությունների մեջ օրենքները չեն գործում, կամ գործում են ի շահ իշխող վենրախավի: Պետության չինովնիկները վեր են կանգնած օրենքներից և նրանց գործուղությունները ենթակա չեն քննարկման, օրենքները գործում են նրանց անօրինական որոշումներն արդարացնելուն: Իսկ ահա ժողովրադավարական պետություններում բոլորը օրենքի առաջ հավասար են, անկախ իրենց ունեցած դիրքից, ազգային պատկանելությունից և այլն:

Վրաստանը անկախություն ձեռք բերելուց հետո որդեգրեց զարգացման ժողովրդավարական ուղին: Մարդու իրավունքների երվրոպական կոնվենցիայի դրույթներն ամրագրված են Վրաստանի Սահմանադրութան մեջ, և ըստ Սահմանադրության պահանջների ՝ ընդունվել են օրենքներ: Վրաստանում ընդունվել են օրենքներ, որպեսզի աշխարհին ցույց տան, որ Վրաստանն ազատ ժողովրդավարական երկիր է, հարգում են և կա օրենքների գերակայություն: Բայց իրականում օրենքները Վրաստանում չեն գործում և չկա արդար դատական իշխանություն:

Վրաստանի Սահմանադրության մեջ ամրագրված է, որ Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացի իր իրավունքների և ազատությունների խախտման դեպքում կարող է դիմել դատարան և դատական կարգով վերականանգնել իր իրավունքներն ու ազատությունները: Իմ՝ Լյովա Կոբելյանիս իրավունքները, որպես Վրաստանի քաղաքացու և ՍՊԸ-ի տնօրենի, կանխամտածված կերպով խախտվել է Ազգային գործակալության հանրային ռեեստրի ներկայացուցիչների կողմից՝ սկսած 2010 թվականից առ այսօր: Եվ ահա Վրաստանում չկա որևէ պետական մարմին, որը ըստ Վրաստանի օրենքների պաշտպանի իմ իրավունքները, որպես Վրաստանի քաղաքացու և ՍՊԸ-ի տնօրենի:

Վրաստանում և՛ պետական մարմինները,՛ և դատական իրավական համակարգը, և՛ մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակը ձևական մարմիններ են: Ես՝ Լյովա Կոբելյանս ՍՊԸ-ի տնօրեն եմ, ՍՊԸ-ն տեղծվել է Վրաստանի «Ձեռնարկության մասին» օրենքի հիման վրա: ՍՊԸ-ները, ըստ նշված օրենքի, համարվում են իրավաբանական անձ: Իրավաբանական անձինք, ըստ Վրաստանի քաղաքացիության մասին օրենքի, ունի գույք, ունեցվածք իր կանոնադրական նպատակն իրականացնելու համար: Ինձ պատկանող ՍՊԸ-ն ստեղծվել է 2004 թվականին: Այդ ժամանակ ՍՊԸ-ին պատկանող հողերի արժեքը չէր ներառվում ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալի մեջ:

Իրավաբանական անձանց հողերի գրանցումը կարգավորվում է Վրաստանի օրենքը՝ «Հողերի սեփականության իրավունքի ճանաչման մասին», որն ընդունվել և ուժի մեջ է մտել 2007 թվականից: Հետևաբար, Ես՝ Լյովա Կոբելյանս որպես ՍՊԸ-ի տնօրեն, ըստ Վրաստանի «Հողերի սեփականության իրավունքի ճանաչման մասին» օրենքի, սկսած 2010 թվից առ այսօր պահանջում եմ ՍՊԸ-ին պատկանող հողերը գրանցել հանրային ռեեստրում: Անհատ անձանց հողերը հանրային ռեեստրում գրանցվում է համաձայն Վրաստանի նախագահի 15.09.2007 թ.  թիվ 525 հրամանագրի:

Ըստ Վրաստանի «Հողերի սեփականության իրավունքի ճանաչման մասին» օրենքի՝ ՍՊԸ-ի հողերը, իրավաբանական անձի հանրային ռեեստրում գրանցելու համար, որպես իրավաբանական փաստաթուղթ պահպանվում է ՍՊԸ-ի քաղվածքը ձեռնարկատիրական ռեեստրում: Իսկ անհատ անձանց հողերը հանրային ռեեսրտում գրանցելու համար, ըստ Վրաստանի նախագահի թիվ 525 հրամանագրի, պահպանվում է տեղեկանք արխիվում: Շահադիտական նպատակով հանրային ռեեստրի գրանցման ծառայության աշխատակիցներն արխիվից վերացրել են ՍՊԸ-ի հողերի տեղեկանքները և ինձանից անօրնական կերպով պահանջում են տեղեկանք արխիվից, որպեսզի ՍՊԸ-ի հողերը գրանցեն հանրային ռեեստրում:

Վրաստանի հանրային ռեեստրի գրանցման ծառայությունը, խախտելով «Հողերի սեփականության իրավունքի ճանաչման մասին» օրենքը, անօրինական կերպով ՍՊԸ-ի քաղվածքը ձեռնարկության ռեեստրից չի ճանաչում իրավաբանական փաստաթուղթ ՍՊԸ-ի հողերը գրանցելու համար: Եվ ահա Ախալքալաքի շրջանային դատարանի դարավոր Լուիզա Թեդուան և Ախալցխայի շրջանային դտարանի դատավոր Չոչա Գեյրանաշվիլին և հանրային ռեեստրի գրանցման ծառայությունը չեն կարող ինձ մատնացույց անել, թե ըստ Վրաստանի «Հողերի սեփականության իրավունքի ճանաչման մասին» օրենքի որ պետական մարմինն է իրավասու հատկացնելու իրավական փաստաթուղթ ՍՊԸ-ի հողերը հանրային ռեեստրում գրանցելու համար:

Քանի որ իմ իրավունքները, որպես ՍՊԸ-ի տնօրեն, գիտակցաբար խախտվում են հանրային ռեեստրի գրանցման ծառայության աշխատակիցների կողմից, բազմաթիվ անգամ դիմել եմ Վրաստանի նախագահին, Վրաստանի կառավարության ղեկավարին, Մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակին՝ սկսած 2011 թվականից առ այսօր: Բայց վերջիններս ցանկություն չունեն պաշտպանել իմ իրավունքները որպես ՍՊԸ-ի տնօրենի: Բաց նամակ էի ուղարկել «Խրոնիկա-պլյուս» թերթին՝ հասցեագրված Վրաստանի կառավարության ղեկավարին, որպեսզի վերջինս մատնացույց աներ, թե որ պետական մարմինն է իրավասու հատկացնելու իրավաբանական փաստաթուղթը՝ ՍՊԸ-ի հողերի հանրային ռեեստրում գրանցելու համար, բայց առ այսօր չի հրապարակվել իմ բաց նամակը: Վրաստանում կազմավորված բոլոր ՍՊԸ-ի հողերը գրանցված են հանրային ռեեստրում, բացառությամբ իմ ՍՊԸ-ի հողերի, հետևաբար Վրաստանի իշխանությունների կողմից իմ նկատմամբ իրականացվում է խտրականություն: Նմանատիպ բողոքս գտնվում է Թբիլիսիի բողոքարկման դատարանում՝ 2016 թվից: Սպասում են դատարանի վճռին, որպեսզի դիմեմ Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովին, իմ նկատմամբ Վրաստանի իշխանությունների կողմից իրականացվող խտրականությունը քննության առարկա դարձնելու համար:

«Հողերի սեփականության իրավունքի ճանաչման մասին» Վրաստանի օրենքը վրացերեն լեզվով էր, լեզվին չտիրապետելու հանգամանքը հիմք ունենալով՝ հանրային ռեեստրի գրանցման ծառայության աշխատակիցները խախտել են իմ իրավունքները որպես ՍՊԸ-ի տնօրենի՝ սկսած 2010 թվականից: Հետևաբար, Վրաստանում չկա օրենքի գերակայություն: Վրաստանում չկա հարգանք օրենքի հանդեպ, առավել ևս ազգային փոքրամասնության հանդեպ: Վրաստանում գործում է թայֆաբազություն և գավառական մտածողություն, որը մերժվել է քաղաքակիրթ աշխարհում, բայց Վրաստանում գործում է: Վրաստանը չի համարվում ժողովրդավարական երկիր, դա խաբեություն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter