ՊԵԿ-ը հավաստագիր է հանձնել բիզնեսի 11 ներկայացուցչի
Oրինապահ հարկ վճարողների ցանկը շարունակում է համալրվել: Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է շնորհել ևս 11 հարկ վճարողի: Դիմում ներկայացրած բիզնեսի 15 ներկայացուցիչներից 4-ը չեն համապատասխանել սահմանված չափանիշներին: Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ-ը։
2017թ. տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 244 տնտեսվարող, 175-ի դիմումը բավարարվել է: Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում՝ «Հարկային տեղեկատվություն» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում:
ՑԱՆԿ
Օրինապահ հարկ վճարողների
-
«ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ» ՍՊԸ
-
«ԴԻ ԷՍ ՍԻՍԹԵՄՍ» ՍՊԸ
-
«ՎՎ ՄԵՏԱԼ ԹՐԵՅԴ» ՍՊԸ
-
««ՋՈՒՆԻՈՐ ՔԼԱԲ» ՄԱՆԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊԸ
-
«ՀԻԼԿՈ» ՍՊԸ
-
«ԱԴՎԵՆՏՈՒՐԵՍ» ՍՊԸ
-
«ԼԻՆԿ ՏՈՒՐ ԷՅՐ» ՍՊԸ
-
«ԹԱՔՍՔՆՍԱԼԹԻՆԳ» ՍՊԸ
-
«ՆԵԿԱ» ՍՊԸ
-
«ՍԵՐՎԱ ՊԼՅՈՒՍ» ՍՊԸ
-
ԱՐՄԵՆ ՄԻՐԶՈՅԱՆ ԱՁ
Մեկնաբանել