Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Հայկ Բարսեղյանը բերման է ենթարկվել սառը զենք պահելու կասկածանքով



Քիչ առաջ ոստիկանները բերման են ենթարկել SOS հաղորդաշարի ռեժիսոր Հայկ Բարսեղյանին: Այն բանից հետո, երբ ոստիկանները մոտեցել են Բարսեղյանին, վերջինս Ֆեյսբուքի ուղիղ եթերի միջոցով նկարահանել է ոստիկանների գործողությունները:

Տեսանյութում Բարսեղյանի հետ զրուցող ոստիկանը հայտնում է, որ նրա գոտկատեղին երկաթի նմանվող իր կա, և որոշ ժամանակ տևած երկխոսությունից հետո Բարսեղյանը բերման է ենթարկվում:

«Հետք»-ի հետ զրույցում Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվական բաժնի պետ Էդգար Ջանոյանը նշեց, որ Հայկ Բարսեղյանն այս պահին գտնվում է Ոստիկանության Կենտրոնի բաժնում: Վերջինս, ըստ Ջանոյանի, բերման է ենթարկվել սառը զենք պահելու կասկածանքով:

Լրացված. Հայկ Բարսեղյանը երկու ժամ ոստիկանությունում պահվելուց հետո ազատ է արձակվել, իսկ նրա մոտ եղած դանակն ուղարկվել է փորձաքննության: Այս մասին տեղեկացանք Բարսեղյանից:

«Երբ փորձաքննությունը ավարտվի, ես կհրապարակեմ փաստաթղթերը, որ այս դանակը չի համարվում սառը զենք, և դուք բոլորդ կարող եք ձեր մոտ կրել այս դանակից, ի դեպ սառը զենք կոչվածը շատ հազվագյուտ առարկա է»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Հայկ Բարսեղյանը:

Լուսանկարը՝ Facebook.com


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Լուսիկ20:48 - 21 մարտի, 2018
Տաք զենք կրողները պատահական են բռնվում, իսկ Հայկի հորը՝ "Ասպարեզ" ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանին 2016թ. եթե չեմ սխալվում, բերման ենթարկեցին նույն պատրվակով: Շատ զգոն ոստիկանություն ունենք՝ ակտիվ քաղաքացիներից աչք չեն կտրում, իսկ կրիմինալին տեսնում են արյունոտ ռազբորկաների ժամանակ:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ