HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Վարչապետը հանձնարարեց ապահովել ոռոգման ջրի անհրաժեշտ պաշար

Կառավարության մարտի 22-ի նիստը վարչապետ Կարեն Կարապետյանը հերթական հանձնարարականով սկսեց, որը վերաբերում էր ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքներին: Կարապետյանի խոսքով՝ Կառավարությունում կազմակերպված խորհրդակցության ընթացքում Ջրային տնտեսության պետական կոմիտեն ներկայացրել է ջրամբարների լցվածության տվյալները:

«Հաշվի առնելով, որ ջրամբարների ներկայիս պաշարները կարող են որոշակի ռիսկեր առաջացնել ոռոգման ջրամատակարարման տեսանկյունից՝ հանձնարարում եմ Ջրային տնտեսության կոմիտեի նախագահին 7 օրվա մեջ շահագրգիռ մարմինների հետ համատեղ մշակել ու Ֆինանսների նախարարություն ներկայացնել շարժական պոմպային սարքավորումների, խորքային պոմպերի ձեռքբերման, չշահագործվող խորքային հորերի վերականգնման, ինչպես նաև նոր հորերի հորատման նախագծային ֆինանսական հաշվարկները՝ հաշվի առնելով գյուղացիական տնտեսությունների ոռոգման ջրի պաշարների ապահովումը»,- ասաց նա:

Վարչապետը հանձնարարեց նաև Ֆինանսների, Բնապահպանության, Տարածքային կառավարման և զարգացման նախարարներին նախատեսված փաթեթը ստանալուց հետո Ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ միասին նախատեսել համապատասխան գնումների և աշխատանքների մեկնարկման գործընթացը և դրանք ավարտին հասցնել ապրիլի 16-ին՝ ապահովելով օրենքով սահմանված շրջակա միջավայրի ազդեցության գնահատման փորձաքննության կատարումը հնարավորինս սեղմ ժամկետներում:

Ինչպես նաև հնչեց հանձնարարական՝ Գյուղատնտեսության, Տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, Ջրային տնտեսության պետական կոմիտեին, մարզպետներին 3 ամսվա մեջ ամփոփել ջրային ոլորտի առկա ներդրումային ծրագրերը, որոշել 2019 թվականի առաջնահերթությունները, համապատասխան առաջարկություններ ներկայացնել Կառավարության աշխատակազմ, ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքների պլանավորումը այսուհետ սկսել աշուն-ձմեռ ժամանակահատվածում:

Մեկնաբանություններ (2)

Գեւորգ
Հարգելի Սեդա, հոդվածի վերնագիրը մի փոքր տարակուսելի է: - Արդյոք վարչապետը հանձնարարական է իջեցնում՝ «կանխել ջրամբարների լցվածությունը»? Ոնց որ հակառակը պիտի լիներ՝ ապահովեին լցումը, որպիսզի ջրելու համար ջուր ունենային:
Սեդա Ղուկասյան
Հարգելի Գևորգ, շնորհակալություն Ձեր նկատառման համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter