Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

29 միլիոն դրամ՝ չգործող ընկերության պահպանության համար



«Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ի պահպանման ծախսերը ֆինանսավորելու նպատակով պետական գույքի կառավարման վարչությանը կհատկացվի ավելի քան 29 միլիոն դրամ։ Գումարը կտրամադրվի կառավարության պահուստային ֆոնդից։ Գործադիրը այսօրվա նիստին նման որոշում կայացրեց առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի առաջարկով։

Ինչպես նշված է որոշման նախագծում՝ «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն»-ը փաստացի գործունեություն չի ծավալում և ծառայություններ չի մատուցում, ներառված է «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրում»: Սակայն կենտրոնի տարածքի, առկա թանկարժեք սարքավորումների, նյութերի, օդափոխության և ֆիլտրացիոն համակարգերի համապատասխան պայմաններում պահպանման համար անհրաժեշտ են միջոցներ։ Մասնավորապես՝ հատկացված գումարից ավելի քան 14 միլիոն դրամ կտրամադրվի ծառայությունների և ապրանքների ձեռքբերմանը, իսկ մոտ 13 միլիոն՝ 24 աշխատակիցների վարձատրությանը։


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ