HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Նախագահականին ամրացված օդանավը փոխանցվեց պետգույքի կառավարման վարչությանը

Նախագահի աշխատակազմի հաշվեկշռից հանված 1977 թվականի արտադրության ՏՈՒ 134Ա ԵԿ-65072 օդանավը կամրացվի պետական գույքի կառավարման վարչությանը։ Օդանավի հաշվեկշռային արժեքը ավելի քան 483 միլիոն դրամ է։

Կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ նման որոշման նախագիծ ընդունեց պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի առաջարկով։ Նախագծով Սահակյանին հանձնարարվել է մեկամսյա ժամկետում օդանավի հանձնման-ընդունման աշխատանքները կատարել։

Ինչպես նշված է գործադիր բերված որոշման նախագծում՝ փետրվարի 9-ին պետական գույքի կառավարման վարչություն է մուտքագրվել նախագահի կարգադրությունը, որով նախագահականին ամրացված օդանավը հանվել է աշխատակազմի հաշվեկշռից և ամրացվել պետգույքի կառավարման վարչությանը։

լուսանկարը՝ russianplanes.net-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter