ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Վիճաբանություն՝ կաշառք տալու մեջ մեղադրվող և գործը քննող դատավորների միջև (տեսանյութ)



Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Իշխան Բարսեղյանի գործով դատական նիստին այսօր նիստը նախագահող դատավոր Վաչե Մարգարյանի և ամբաստանյալ դատավոր Իշխան Բարսեղյանի միջև վիճաբանություն տեղի ունեցավ:
Փետրվարի 1-ից առ այսօր նշանակված բոլոր դատական նիստերին Բարսեղյանը չէր ներկայանում ու դատարան գրություն էր ուղարկում՝ հայտնելով, որ առողջական խնդիրների պատճառով ի վիճակի չէ ներկայանալ: Դատավոր Վաչե Մարգարյանը նախորդ դատական նիստին հայտարարել էր, որ եթե Բարսեղյանը չներկայանա, ապա նրա նկատմամբ դատական խիստ սանկցիա կկիրառի՝ դատական նիստերի դահլիճից հեռացում, և ակնարկել, որ չի բացառվում (մինչ այդ էլ ակնարկել էր) ուժի գործադրմամբ Բարսեղյանին դատարան բերելու մասին:
Այսօրվա դատական նիստին Բարսեղյանը ներկայացել էր և դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց, սակայն դատավորը որոշեց այն թողնել առանց քննության՝ նշելով, թե հանգամանքները, որոնք Բարսեղյանը դրել է միջնորդության հիմքում, նախկինում ևս դրվել են դատավորին ավելի վաղ ներկայացված միջնորդության հիմքում: Այս հանգամանքը հունից հանեց Իշխան Բարսեղյանին, վերջինս խնդրեց հինգ րոպե ընդմիջում՝ նշելով, որ իրեն լավ չի զգում, սակայն Վաչե Մարգարյանը հայտարարեց, որ ընդմիջում չի տալիս, որից հետո Իշխան Բարսեղյանն էլ ավելի նյարդայնացավ: Վաչե Մարգարյանը ստիպված եղավ ընդմիջել նիստը:
«Մի՛ մոռացեք, որ դատավորի եք դատում»,- դահլիճից հեռանալիս ասաց Բարսեղյանն ու պահանջեց շտապօգնություն հրավիրել: Այս պահին շտապօգնություն է եկել դատարան, և նիստը դեռևս ընդմիջված է:

Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ