HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահը հանդիպում է ունեցել Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Իտալիայի դեսպանի հետ

Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլիին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: 

Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ պաշտոնավարման ընթացքում հայ-իտալական բարեկամական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում ներդրած ջանքերի և ավանդի համար՝ ընդգծելով հատկապես մշակութային համագործակցությունն աշխուժացնելու ուղղությամբ Ջովաննի Ռիչուլիի դերակատարությունը, որը դրսևորվել է Հայաստանում մշակութային ժառանգության պահպանման և վերականգնման ծրագրերին նրա գործուն աջակցությամբ: Սարգսյանը կարևորել է նաև վերջին տարիներին երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերություններում արձանագրված դրական դինամիկան, որի արդյունքում աճել են առևտրաշրջանառության ծավալները, ավելացել են Հայաստանում իտալական ներդրումները: 

Դեսպան Ռիչուլին շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին գնահատանքի ու ջերմ խոսքերի համար և ընդգծել, թե ուրախ է, որ որպես դեսպան իր վերջին առաքելությունը կատարել է հենց Հայաստանում՝ հնամենի պատմություն և մշակույթ ունեցող մի ժողովրդի երիտասարդ պետությունում: Նա վստահեցրել է, որ ապագայում անպայման կվերադառնա Հայաստան:

Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Իտալիայի միջև տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորությունների և ներուժի շուրջ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter