HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետը «ՎԻՍ» կորպորացիայի ներկայացուցիչների հետ քննարկել է ենթակառուցվածքների զարգացման ոլորտում համագործակցության ուղղությունները

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է ռուսական «ՎԻՍ» կորպորացիայի տնօրենների խորհրդի անդամ Սերգեյ Ռոմաշովի գլխավորած պատվիրակությանը: 

Կառավարության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ հանդիպմանը քննարկվել են Հայաստանում ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի իրականացմանն ուղղված հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հյուսիս-հարավ ավտոմայրուղու Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման, ինչպես նաև ջրամբարաշինության ոլորտի ծրագրերում ռուսական կորպորացիայի ներգրավման հնարավորություններին: 

Վարչապետին են ներկայացվել ծրագրերի իրականացման ուղղությամբ կատարված վերլուծություններն ու դրանց մանրամասները: Կողմերը պայմանավորվել են ստորագրել արձանագրություն՝ աշխատանքային խումբ ու կոմիտե ստեղծելու և ծրագրերի իրականացմանն ուղղված հետագա քայլերը դրանց շրջանակում քննարկելու նպատակով: Վերջինս գլխավորելու է ՀՀ վարչապետը: 

Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ կառավարությունը կարևորում է ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը և պատրաստ է սերտ համագործակցության ռուսական կորպորացիայի հետ՝ հավելելով, որ այն կարող է դառնալ պետություն-մասնավոր հատված փոխգործակցության լավ օրինակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter