HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Այսօր՝ Հայաստան-Էստոնիա

Այսօր՝ ժամը 18:00-ին, Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը կընդունի Էստոնիայի ընտրանուն: Հանդիպումը սպասարկելու է վրացական մրցավարական բրիգադը՝ Գեորգի Վադաչկորիայի գլխավորությամբ:

Մեր թիմ հրավիրվածներից հավաքի ժամանակ վնասվածք է ստացել Արաս Օզբիլիզը, փոխարենը հրավիրվել է «Փյունիկի» կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը: 

Սա կլինի հայ-էստոնական ֆուտբոլային 5-րդ հակամարտությունը: Մինչ այս թիմերը հանդիպել են 2 ընկերական եւ նույնքան պաշտոնական խաղերում: Հայաստանի հավաքականը տարել է 1 հաղթանակ, 1 ոչ-ոքի գրանցել, 2 պարտություն կրել, խփած եւ բաց թողած գոլերը՝ 4-6: Հիշեցնենք, որ այս պահին աշխարհում իր վարկանիշով Հայաստանը 91-րդն է, իսկ Էստոնիան՝ 86-րդը: 

Այսօր մեր հարեւան Վրաստանն էլ կընդունի Լիտվային, որի հետ Արթուր Պետրոսյանի սաները հանդիպելու են ամսի 27-ին Երեւանում: Փոխարենը էստոնացիաները մարտի 27-ին կհյուրընկալվեն վրացիներին:

Ազգերի լիգայի մրցաշարում Հայաստանի առաջիկա մրցակիցներից Լիխտենշտայնը մարտի 21-ին 0-1 հաշվով պարտվել է Անդորրային: Ամսի 25-ին գաճաճ երկրի ընտրանին կհյուրընկալվի Ֆարերյան Կղզիներին: Նույն օրը Ջիբրալթարը կընդունի Լատվիային: ՆՀՀ Մակեդոնիան իր հերթին երեկ 0-0 է խաղացել Ֆինլանդիայի հետ: Ամսի 27-ին բալկանցիները կհանդիպեն Ադրբեջանի հետ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter