HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ապօրինի հատումների համար մեղադրանք է առաջադրվել անտառապահին և ինժեներին

Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է «Հայանտառ» ՊՈԱԿ «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղի պահաբաժնում 68 հատ տարբեր տեսակի ծառերի ապօրինի հատման դեպք։ ՔԿ հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ` մեղադրանք է առաջադրվել անտառապահին և ինժեներին:

Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննված քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել, որ 2016-2017 թվականների ընթացքում «Հայանտառ» ՊՈԱԿ «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղի Շամլուղի անտառպետության 1-ին պահաբաժնում իրականացվել են ապօրինի ծառահատումներ՝ համապատասխան պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով։ Ձեռք բերված տվյալների հիման վրա հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով եւ առանձնացվել առանձին վարույթում։

Քննության արդյունքում ապացույցներ են ձեռք բերվել, որ Շամլուղի անտառպետության 1-ին պահաբաժնի անտառապահի և «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղի անտառպահպանության ինժեների կողմից իրենց ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք դրսևորելու, պարտականությունները պատշաճ չկատարելու հետևանքով, 2016-2017 թվականների ընթացքում ապօրինի հատվել են 68 հատ տարբեր տեսակի ծառեր՝ պետությանը պատճառելով 3.243.000 դրամի վնաս։

Անտառապահին և ինժեներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Մեկնաբանություններ (1)

nms
քանի դեռ այդ բարդակ մասնաճյուղում ամիրջանյան հարություն կոչված տնօրենացու գոյություն ունի այդտեղ անխուսափելի է հազարավոր ծառերի ապօրինի չկտրվելը: ամբողջ մասնաճյուղնա այդ վիճակում: ծաղկաշատում ավելի խայտառակ իրավիճակա տիրում շամլուղը ամբողջությամբ , սանահինի ու շնողի մասին էլ խոսք լինել չի կարող: պահպանության ինժեները ասենք գործի մեջ խրված է, իսկ այդ անտառպետությունը անտառապետ ունի թե ոչ< միայն հեշտ ձևը լավ գտել էք անտառապահնա մեղավոր ու վերջ: ոոչչչչչչչչչ անտառապետի գիտությամբ ու թույտվությամբ է իրականանում, էլ չասենք տնօրեն կոչված խայտառակության հետ միասին; թե 9 հազար դոլլար որ տալիս էր աշխատանքի ընդունվում կացոյի գագո, որպես անտառապետ քու իբր ընկեր, տնօրենացու ամիրջանյան հարություն կոչված անգարգետին , թվում էր թե 90 ու ավելի պետքա հանես ապօրինություններ կատարելով ու չպատժվելով: կամ երևանում 2 բնակարան գնի , տղաներին կեղծ թղթերի հիման վրա ծառայությունից ազատի, ամառը դուբայներում անցկացնի խանութ ու չգիտեմ թե ինչեր կառուցի անտառի հաշվին,ինչպես որ ամիրջանյան հարություն կոչվածնա կատարել,և շատ ու շատ ապօրինություննե կատարելով , ու չպատժվելով : երևի ուզումա նմանվի այդ ստահակին: կորողա ուզումա նաև կնոջը դպրոցի տնօրեն սարքի, պաշտոն գնի: հա էլի: բայց չպատժվի միայն մտածեն որ իրենց հոր դուքաննա, ինչ ուզում էն էլ անումա են որովհետև մարզպետ կոչված կա անգրագետ, անտառաճանաչ տնօրեն կոչվածի կրիշենա հանդիսանում: դրա համար էլ միայն խեղճ անտառապահնա մեղավոր: բարդեք նրա վրա: արդեն սովորական երևույթա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter