HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամփոփվել են ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի արդյունքները

Մարտի 23-ին ՊՆ վարչական համալիրում ամփոփվել են ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի ամենամյա օպերատիվ հավաքի արդյունքները:

ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ ամփոփիչ նիստին Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ու Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը բարձր են գնահատել հնգօրյա հավաքին ներգրավված անձնակազմի կարողությունները մարտական գործողությունների պլանավորման, առաջադրված ուսումնական մարտական խնդիրների լուծման և որոշումների ընդունման առումով։

Ամփոփման ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է նաև զինված ուժերի ակտիվ պահեստազորի ինստիտուտի ձևավորման աշխատանքներին և առաջիկայում նախատեսվող  միջոցառումներին,  հանձնարարականներ տվել «Շանթ-2018» զորավարժության կազմակերպման ու անցկացման  նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ։

Մարտի 19-ից 23-ն անցկացված զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել ՀՀ արտաքին և ներքին քաղաքականության առաջնահերթություններին, զինված ուժերի զարգացման միտումներին, քննարկել պաշտպանության նախարարության և ուժային այլ կառույցների միջև փոխգործակցության հարցերը, ինչպես նաև մասնագիտական հավաք-պարապմունքների միջոցով կատարելագործել սպաների գիտելիքներն ու ունակությունները ռազմավարության, օպերատիվ արվեստի, զորքերի կառավարման բնագավառներում, ձևավորել միասնական պատկերացումներ բանակի մարտունակության և պետության պաշտպանունակության շարունակական բարձրացման հարցերում:

Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում հավաքին ներգրավված էին նաև Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամկազմի ներկայացուցիչները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter