HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

«Սասնա ծռերի» 11 անդամների գործով դատավոր է նշանակվել Արշակ Վարդանյանը

«Սասնա ծռերի» 11  ամբաստանյալների՝  Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի գործը կքննի Երեւան քաղաքի ընդհանուր իրավասությունների դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։

Հիշեցնենք, որ այս գործը քննում էր դատավոր Արթուր Օհանյանը, սակայն վերջին երկու նիստերը դատավորի վատառողջ լինելու պատճառով չեն կայացել։ Իսկ մարտի 14-ին  Սերժ Սարգսյանի հրամանով դադարեցվել են  դատավորի լիազորությունները։

Դատավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2018 թվականի մարտի 12-ի ԱԽ-5-Ո-5 որոշմամբ ներկայացված առաջարկությունը` որոշում եմ. դադարեցնել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Օհանյանի լիազորությունները»:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter