HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուժգին քամու պատճառով որոշ տեղերում տանիքներ են փլուզվել (թարմացվող)

ԱԻՆ հաղորդագրություն էր տարածել, որտեղ հորդորել էր զգույշ լինել սպասվող վտանգավոր ուժգին քամիներից։ Այսօր արդեն ԱԻՆ հայտնել է արդեն մի շարք դեպքերի մասին։

Մասնավորապես, մարտի 24-ին, ժամը 11:09-ին ահազանգ է ստացվել, որ քամուց վնասվել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Շինարարների փողոցի թիվ 14 շենքի (կարի արտադրամաս) տանիքը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:Պարզվել է, որ վնասվել է կարի արտադրամասի տանիքը (մոտ 24x60 մ):

Մարտի 24-ին, ժամը 10:26-ին ահազանգ է ստացվել, որ քամուց վնասվել է նաև Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տանձուտ թաղամասի 5-րդ փողոցի թիվ տներից մեկի տանիքը:Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ վնասվել է 2 հարկանի տան տանիքը (մոտ 15x15 մ):

Մարտի 24-ին, ժամը 13:00-ին ահազանգ է ստացվել, որ քամուց վնասվել է Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Ազատության փողոցի թիվ 35 շենքի տանիքը:

Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ վնասվել են շենքի տանիքի մոտ 70 քմ հատվածի երկաթյա թիթեղները։

Փրկարարներն իրականացրել են տանիքի մնացած հատվածի երկաթյա թիթեղների ամրացման աշխատանքներ։

Տուժածներ չկան:

Մարտի 24-ին, ժամը 14:33-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Կալինինի 62ա հասցեում գտնվող Հովհաննես Շարամբեյանի անվան մանկական գեղարվեստի դպրոցի տանիքի մի մասը պոկվել և ընկել է փողոց, իսկ մյուս մասը կախված է տանիքից:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ամբողջությամբ պոկվել է տանիքը՝ մոտ 100 քմ:

Փրկարարները տանիքից կախված և վտանգ ներկայացնող թիթեղները քանդել և իջեցրել են:

Տուժածներ չկան:

Մարտի 24-ին, ժամը 15:20-ին ահազանգ է ստացվել, որ քամուց վնասվել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մ. Մկրտչյան փողոցի թիվ 44 շենքի տանիքը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Մարտի 24-ին, ժամը 15:25-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղում քամուց վնասվել է տան տանիք:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: 

Մարտի 24-ին, ժամը 15:27-ին տեղեկություն է ստացվել, որ քամուց վնասվել է Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղում գտնվող թռչնաբուծական ֆերմայի տանիքը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ քամուց վնասվել են թռչնաբուծական ֆերմայի տանիքի փայտյա կառուցատարրերը և երկաթյա թիթեղները (մոտ 400 քմ):

Տուժածներ չկան:

Մարտի 24-ին, ժամը 15:48-ին տեղեկություն է ստացվել, որ քամուց վնասվել է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցի թիվ 7/2 հասցեում գտնվող թիվ 3 հիմնական դպրոցի տանիքը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ուժեղ քամուց վնասվել է թիվ 3 հիմնական դպրոցի տանիքից մոտ 162 քմ հատված:

Փրկարարներն ամրացրել են տանիքի վնասված հատվածը:

Տուժածներ չկան:

Մարտի 24-ին, ժամը 15:50-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի տանիքը քամուց պոկվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ժամը 15:00-ի սահմաններում քամուց ամբողջությամբ պոկվել է տներից մեկի տանիքը (մոտ 50 քմ):

Ստացված տեղեկությունը փոխանցվել է Նալբանդյանի համայնքապետին և մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին:

Տուժածներ չկան:

Մարտի 24-ին, ժամը 16:53-ին տեղեկություն է ստացվել, որ քամուց վնասվել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 10 հասցեում գտնվող «Կոտայք» գարեջրի գործարանի շենքի տանիքը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն ամրացրել են փայտյա կառուցատարրերը (մոտ 2 քմ):

Տուժածներ չկան:

Մարտի 24-ին, ժամը 18:10-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Դողս գյուղում քամուց պոկվել է տան տանիք:

Դեպքի վայր է մեկնել Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ժամը 16:00-ի սահմաններում քամուց պոկվել է Շիրակի փողոցի տներից մեկի տանիքի մոտ 50 քմ հատվածը:

Տուժածներ չկան:

Մարտի 24-ին, ժամը 16:39-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Անկախության հրապարակի թիվ 1 շենքի տանիքի երկաթյա թիթեղները քամուց պոկվել և կախվել են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն ապամոնտաժել են տանիքի 1 երկաթյա թիթեղ (մոտ 10 քմ):

Ստացված տեղեկությունը փոխանցվել է Շիրակի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության և Գյումրու քաղաքապետարանի բնակտնտեսության և համատիրությունների համակարգման բաժնի պետերին:

Տուժածներ չկան:

Մարտի 24-ին, ժամը 17:22-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 16 շենքի բնակարաններից մեկի պատշգամբի կախովի առաստաղը քամուց պոկվել և կախվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն ապամոնտաժել են բնակարանի պատշգամբի թիթեղյա առաստաղը՝ մոտ 2 քմ: 

Տուժածներ չկան:

Մարտի 24-ին, ժամը 17:30-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ջիվանու փողոցի թիվ 64 շենքի տանիքի երկաթյա թիթեղները քամուց պոկվել և կախվել են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն ապամոնտաժել են 1 երկաթյա թիթեղ (մոտ 1,5 քմ):

Ստացված տեղեկությունը փոխանցվել է Շիրակի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության և Գյումրու քաղաքապետարանի բնակտնտեսության և համատիրությունների համակարգման բաժնի պետերին:

Տուժածներ չկան:

Մարտի 24-ին, ժամը 18:33-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Քանաքեռցու փողոցի տներից մեկի մոտակայքում երկհարկանի կաթսայատան խողովակը (մոտ 15 մ բարձրության) քամուց ճոճվում է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Մարտի 24-ին, ժամը 18:41-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Շիրակ» օդանավակայանի ժամանման սպասասրահի տանիքի երկաթյա թիթեղները քամուց պոկվել և կախվել են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն ապամոնտաժել են տանիքի 1 երկաթյա թիթեղ (մոտ 5 քմ):

Ստացված տեղեկությունը փոխանցվել է Շիրակի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության և Գյումրու քաղաքապետարանի բնակտնտեսության և համատիրությունների համակարգման բաժնի պետերին:

Տուժածներ չկան:

Մարտի 24-ին, ժամը 19:38-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Անկախության հրապարակի թիվ 7 շենքի տանիքը մասամբ պոկվել է, կան կախված թիթեղներ, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն ապամոնտաժել են 2 թիթեղ (մոտ 2 քմ):

Ստացված տեղեկությունը փոխանցվել է Շիրակի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության և Գյումրու քաղաքապետարանի բնակտնտեսության և համատիրությունների համակարգման բաժնի պետերին:

Տուժածներ չկան:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter