HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Ունիսոն» ՀԿ-ի նախագահ․«ԱԺ նիստերի դահլիճը ե՞րբ կդառնա հարմար հաշմանդամություն ունեցող անձանց համար»

Խորհրդարանում հրավիրված «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու և դեղեր բաց թողնելու» թեմայով լսումներին «Ունիսոն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ալավերդյանը բարձրացրեց օրենսդիր մարմնում սահմանափակ կարողություններ ունեցող անձանց տեղաշարժի խնդիրը։

«Ես չգիտեմ ԱԺ պատգամավորներից կամ ղեկավարությունից ով կարող է պատասխանել, թե ե՞րբ ԱԺ նիստերի դահլիճը կդառնա հարմար հաշմանդամություն ունեցող անձանց համար, որ կարողանամ մարդավարի մասնակցել լսումներին և այն միջոցառումներին, որոնք խորհրդարանում կազմակերպվում են։ Հարցս հռետորական չէ, ուղղակի կուզենայի իմանալ երբ՝ մեկ, քսան, հարյուր տարի հետո»,- ասաց նա։

Անդրադառնալով լսումների թեմային՝ Ալավերդյանը հետաքրքրվեց, թե ինչպես են լուծվելու հրատապ դեպքերը․

«Երբ անհապաղ դեղամիջոց է պետք մարդուն, ենթադրենք, որը նաև հաշմանդամության խնդիր ունի և ի վիճակի չէ այդ բոլոր գործողությունները կատարել, իսկ մեզ մոտ գիտենք, որ բյուրոկրատիան կա, այդ հրատապ դեպքերում մարդիկ չե՞ն տառապելու ցավից»,- հարցրեց նա։

Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանն արձագանքեց, որ դեղատոմսի դուրս գրման կարգը որևէ կերպ չի անդրադառնալու առողջապահական ծառայությունների մատուցման չափորոշիչների վրա, ծառայություններն ինչպես մատուցվել են, այնպես էլ շարունակելու են։

«Ոչ աշխատանքային, տոն օրերին գործում են մի շարք ծառայություններ, որոնք, ինչպես արձագանքել են, այնպես էլ շարունակելու են արձագանքել»,- ասաց փոխնախարարը՝ որպես օրինակ բերելով «Շտապ օգնություն» ծառայությունը, ինչպես նաև տարբեր հիվանդանոցներում գործող հերթապահ բժիշկների ծառայությունը։

Փոխնախարարը նաև հավաստիացրեց, որ բազմաթիվ ցավազրկողներ, ջերմիջեցնող, հակաբորբոքային դեղեր, հարբուխի, մրսածության դեղեր նախկինի պես առանց դեղատոմսով են դուրս գրվելու։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Տեսանյութը՝ Parliament.am կայքի ուղիղ հեռարձակումից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter