HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Հայաստանում ռուսական ռազմական ոստիկանության ստորաբաժանում կարող է տեղադրվել միայն իրավական կարգավորումից հետո

Հայաստանի պաշտպանության նախարարության վստահեցմամբ՝ Ռուսաստանի ռազմական ոստիկանության ստորաբաժանման հնարավոր տեղադրումը Հայաստանում պայմանավորված է ռուսական 102-րդ ռազմաբազայի  «կարգ ու կանոնի պահպանմամբ»: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ ըստ ռուսական լրատվամիջոցների՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի ռազմական անվտանգության ապահովման համար Երևանում և Գյումրիում ռազմական ոստիկանության ստորաբաժանում է տեղադրվելու:

Հովհաննիսյանի վստահեցմամբ՝ ստորաբաժանումը կարող է տեղադրվել միայն համապատասխան փաստաթղթի ընդունումից հետո.

«Այն կարող է իրականացվել համապատասխան միջպետական համաձայնագրով՝ իրավական կարգավորմամբ»,- ասաց Հովհաննիսյանը՝ չբացառելով, որ հնարավոր է  նոր համաձայնագիր լինի կամ գործող համաձայնագրում լրացումներ լինեն, բայց ստորաբաժանում կարող է տեղադրվել միայն իրավական կարգավորումից հետո:

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան Երևանում ևս որոշակի ստորաբաժանում ունի, դրանով էլ պայմանավորված է, որ ռազմական ստորաբաժանում կարող է լինել նաև Երևանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter