HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված շուրջ 9 միլիոն դրամի վնաս

Բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից մարտի 19-ից 23-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, հաշվետվությունների ընդունման, ինչպես նաև տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել է 28 իրավախախտում, 32-ի (23-ը՝ նախկինում հայտնաբերված) վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 3.100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք: Այս մասին տեղեկացնում է բնապահպանության նախարարությունը։

Վերոնշյալ ժամանակահատվածում, ըստ հաղորդագրության, բնապահպանական իրավախախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 9.356.930 ՀՀ դրամ:  

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 16 դեպք:

Քննված վարչական վարույթներով նշանակվել է 2.300.000 դրամի վարչական տուգանք, հաշվարկվել 9.344.900 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, որից՝ Լոռի՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (21 հաճարենի, 4 բոխի, 1 թեղի, 1 հացենի) հաշվարկվել է 3.713.300 դրամի, վառելափայտի ապօրինի տեղափոխման 2 դեպքով (1.72 խմ փայտանյութ)՝ 61.900 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշ՝ ապօրինի ծառահատման 3 դեպքով (1 հաճարենի, 1 բոխի, 1 կաղնի) հաշվարկվել է 39.000 դրամի, վառելափայտի ապօրինի տեղափոխման 6 դեպքով (14.2 խմ փայտանյութ)՝ 406.180 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Շիրակ՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (1 բարդի և 4 ճյուղ) նշանակվել է 100.000 դրամի վարչական տուգանք, հաշվարկվել 66.420 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Երևան՝ ապօրինի ծառահատման 1 դեպքի (1 ցցաչոր ծիրանենի) վերաբերյալ վարչական իրավախախտման վարույթը գտնվում է քննության ընթացքում։

Գեղարքունիք՝ վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքի (5.6 խմ փայտանյութ) վերաբերյալ վարչական իրավախախտման վարույթը գտնվում է քննության ընթացքում։

Նախկինում հայտնաբերված իրավախախտում

Լոռի՝ ապօրինի ծառահատման 3 դեպք, որից՝ 2 դեպքով նշանակվել է 50.000-ական դրամի վարչական տուգանք, ընդամենը՝ 100.000 դրամ, 1 դեպքով հաշվարկվել է 166.500 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

Վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (0.28 խմ փայտանյութ) հաշվարկվել է 10.100 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշ՝ ապօրինի ծառահատման 16 դեպք, որից՝ 12 դեպքով նշանակվել է 1.200.000 դրամի վարչական տուգանք, 4 դեպքով հաշվարկվել է 4.881.500  դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, որի վերաբելյալ հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին։

Փայտանյութի ապօրինի տեղափոխման 9 դեպքով նշանակվել է 900.000 դրամի վարչական տուգանք։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 2 դեպք:

Երևան՝ առանց անթափանց ծածկոցի շինարարական աղբի տեղափոխման 1 դեպքի վերաբերյալ վարչական իրավախախտման վարույթը գտնվում է քննության ընթացքում։

Առանց ՍԹԱ թույլտվության աշխատելու 1 դեպքով հաշվարկվել է 12.030 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս և նշանակվել՝ 100.000 դրամի վարչական տուգանք։

Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվարկ-հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Արձանագրվել է իրավախախտման 11 դեպք:

Կայացվել է վարչական տուգանքի 7 որոշում

Արագածոտն՝  2 տնտեսվարողի նկատմամբ նշանակվել է 50.000-ական դրամի և 1 տնտեսվարողի նկատմամբ՝ 100.000 դրամի վարչական տուգանքներ, ընդամենը՝ 200.000 ՀՀ դրամ։ 4 տնտեսվարողի վերաբերյալ վարչական իրավախախտման վարույթները գտնվում են քննության ընթացքում։

Շիրակ՝ 2 տնտեսվարողի նկատմամբ նշանակվել է 100.000-ական դրամի վարչական տուգանք՝ ընդամենը՝ 200.000 դրամ։

Գեղարքունիք՝ 2 տնտեսվարողի նկատմամբ նշանակվել է 150.000-ական դրամի վարչական տուգանք՝ ընդամենը՝ 300.000 դրամ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter