Երեքշաբթի, 17 հուլիսի

Գեներալ-լեյտենանտը Ստեփանավանում հէկի կառուցման նախապատրաստություններ է սկսում



Ստեփանավան քաղաքի վարչական տարածքում՝ Տաշիր գետի վրա, նախատեսվում է նոր հէկ կառուցել: Այդ նպատակով «Ստեփձոր» ՍՊԸ-ն դիմել է բնապահպանության նախարարություն ջրօգտագործման թույլտվություն ստանալու հայտով:

Ընկերությունը նախատեսում է կառուցել «Տաշիր» փոքր հէկը: 

ԱՆ իրավաբանական անձնանց պետական ռեգիստրի տվյալներով՝ «Ստեփձոր» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2011 թվականի հուլիսին: Հիմնադիր-բաժնետերերը Գուրգեն Հակոբյանն ու Հայ-ռուսական միացյալ զորախմբի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միխայիլ Գրիգորյանն են: Նրանք հավասարապես կիսում են ընկերության բաժնեմասը:

Միխայիլ Գրիգորյանը ծնվել է Ստեփանավանում: 1994-1995 և 1997-2000թթ.՝ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալն է եղել: 2000-2005թթ.-ին զբաղեցրել է ՀՀ պաշտպանության փոխնախարարի պաշտոնը:

Ստեփանավանի համայնքի ավագանու 2017թ. օգոստոսի 7-ի որոշմամբ՝ համայնքային սեփականություն հանդիսացող 0.15503 հա հողամասն ուղղակի վաճառքով օտարվել է «Ստեփձոր» ՍՊԸ-ին՝ 818 559 դրամով: 1 քմ հողամասի օտարման արժեք է սահմանվել 528 դրամը: 

Տաշիր գետը Լոռու մարզում է: Սկիզբ է առնում Վիրահայոց լեռների արևմտյան մասից և Գետավան գյուղից: Երկարությունը 54 կմ է: 

Համաձայն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տվյալների՝ Տաշիր գետի Լոռվա ջրանցքի վրա երկու փոքր հէկ արդեն գործում է:

Միխայիլ Գրիգորյանի լուսանկարը՝ «Հայ զինվոր» թերթից


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (3)
1. Մինաս08:43 - 29 մարտի, 2018
Մեր հերոս գեներալներն են, թող կառուցեն, համ էլ ՀԵԿ - ը հանք չի, երեւի մեծ վնասներ չի տա: Հարգելի Քրիստինե, շատ կխնդրեինք մի երկու բառով տեղեկացնեք թե ինչպես ավարտվեց Արմանիսի ոսկու հանքի ընդլայնման հայտի լսումները, որը պիտի լիներ Մարտի 19 - ին, ըստ Ձեր հոդվածի՝ http://hetq.am/arm/news/86355/armanisi-osku-chgortsox-hanqi-sepakanaterery-hetaqrqrvats-en-nor-taratsqnerov.html
2. Քրիստինե Աղալարյանին09:38 - 31 մարտի, 2018
Ինչու չեք պատասխանում ընթերցողի բնական հարցին Ձեր իսկ լրատվության վերաբերյալ? Միթե այդպես է կարգը - մի բան գրեցինք ու գնացինք! Իսկ Ձեր պատմության շարունակությունը ումից իմանանք հարգելիս? (Մինաս)
3. Քրիստինե12:21 - 31 մարտի, 2018
Հարգելի Մինաս, Արմանիսին առաջիկա օրերին կրկին կանդրադառնանք: Շնորհակալ ենք, որ հետևում եք զարգացումներին:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ