Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Շենավան համայնքում մանկապարտեզ կկառուցվի



Արագածոտնի մարզի Շենավան համայնքում մանկապարտեզ կկառուցվի։ Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց պետական գույքի կառավարման վարչությանը ամրացված, պետական սեփականություն համարվող հողամասը նվիրաբերել Ապարան համայնքին՝ Շենավանի համար մանկապարտեզ կառուցելու նպատակով։ Հատկացվող հողամասը մինչ այս օգտագործման իրավունքով հանձնված է եղել Շենավանի միջնակարգ դպրոցին:

Համայնքը ներկայացրել է ծրագիր, որով պարտավորվել է մանկապարտեզ կառուցելու նպատակով իրականացնել մոտ 14 միլիոն դրամի ներդրում, որից 7 մլն դրամի ներդրումն արդեն իսկ իրականացրել է 2017-ին, իսկ մնացած 6,8 միլիոն դրամը նախատեսվում է ներդնել 2018-2019 թվականներին։ Կկառուցվի 300-400 քմ մակերեսով մանկապարտեզի մասնաշենք, որը հնարավորություն կտա համայնքի շուրջ 90 երեխաների համար ապահովել նախադպրոցական կրթություն:

Գործադիր ներկայացված որոշման նախագծում նշված է, որ պետական գույքի կառավարման վարչություն է դիմել Արագածոտնի մարզպետը՝ տեղեկացնելով, որ նախագահի հանձնարարությամբ նախատեսվում է Շենավան համայնքում կառուցել մանկապարտեզ: Մարզպետը հայտնել է, որ մանկապարտեզը նախատեսված է կառուցել Շենավանի միջնակարգ դպրոցին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված 3.169 հեկտար սպասարկման հողամասում, և անհրաժեշտ է այն նվիրաբերել համայնքին։

Լուսանկարում՝ Շենավանի դպրոցի շենքը / facebook.com


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ