HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Փարաքարը ինֆորմացիոն տեխնոլոգիաների կենտրոն կունենա

Արմավիրի մարզի Փարաքար համայնքը ինֆորմացիոն տեխնոլոգիաների կենտրոն կունենա։ Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց պետական սեփականություն հանդիսացող, Արմավիրի մարզի Փարաքար համայնքում գտնվող 968 քմ մակերեսով դպրոցի շենքը, կաթսայատունը, պահեստը, ինչպես նաև դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը նվիրաբերել Փարաքար համայնքին՝ ինֆորմացիոն տեխնոլոգիաների կենտրոն հիմնելու նպատակով: Տարածքը տրամադրվելու է Microsoft Innovation Center Armenia կազմակերպությանը՝ ծրագրավորման տարատեսակ դասընթացներ անցկացնելու նպատակով:

Համայնքը պարտավորվում է դպրոցի շենքում իրականացնել նորովի օգտագործման ծրագիր և 3 տարվա ընթացքում իրականացնել 50 միլիոն դրամի ներդրում։ Նվիրաբերության պայմանի խախտման դեպքում կառավարության պահանջով նվիրաբերությունը կհամարվի վերացված, և համայնքը կպարտավորվի պետությանը հետ վերադարձնել նվիրաբերված գույքը։

Կառավարություն ներկայացված որոշման նախագծում ասվում է, որ պետգույքի կառավարման վարչություն է դիմել տարածքային կառավարման և զարգացման նախարարը։ Դավիթ Լոքյանը տեղեկացրել է, որ 2017 թվականի օգոստոսի 4-ին վարչապետի՝ Արմավիրի մարզ այցի ժամանակ առաջարկվել է Փարաքարի դպրոցի վթարային շենքը համայնքին հանձնել։ Փարաքար համայնքի կողմից պետգույքի վարչությանն է տրամադրվել Փարաքար գյուղի հիմնական դպրոցի շենքի նորովի օգտագործման ծրագիրը: Համաձայն այդ ծրագրի՝ համայնքում նախատեսվում է նախկին դպրոցի վթարային շենքում հիմնել ինֆորմացիոն տեխնոլոգիաների կենտրոն՝ ստեղծելով մոտ 50 նոր աշխատատեղ։ Դպրոցի ստեղծումը, ըստ նախագծի, կնպաստի ՏՏ որոլտի զարգացմանը, ոսկերչության ու ոսկու վերամշակման ոլորտում մասնագետներ պատրաստելուն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter