HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Անհատույց բնակարան՝ Սերժ Սարգսյանին

Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց բնակարան նվիրել Սերժ Սարգսյանին: Հարցը, սակայն, չզեկուցվող էր։

Նախագծի որոշման մեջ գրված է՝ նախագահի աշխատակազմի ենթակայության «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության հաշվեկշռում ամրացված՝ 6-րդ մասնաշենքի մեջ մտնող շենքը և շինությունները՝ սպասարկման տարածքով՝ (1.5365 հա) հետ վերցնել և սեփականության իրավունքով անհատույց, որպես բնակարան, տրամադրել պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին։

Ըստ որոշման՝ հանձնարարվում է նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Կառավարության աշխատակազմի ղեկավարին և Ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝ ապահովել օրենքով սահմանված մնացյալ երաշխիքների տրամադրումը պաշտոնաթող նախագահ Սարգսյանին։ Որոշումն ուժի մեջ է մտնելու ապրիլի 9-ից՝ Սարգսյանի՝ նախագահի պաշտոնում լիազորությունների կատարման վերջին օրը։

Լուսանկարը՝ president.am

Մեկնաբանություններ (5)

հետեւություն
Այստեղից երեւում է որ կամ՝ ա) հարկավոր է անպիտան ծառային անհապաղ պատժել (որը մի քիչ դժվար է արդեն!), կամ՝ բ) սահմանադրության գլխավոր տողը մի փոքր շտկել (որն ավելի հեշտ է!)՝ «Կառավարությունը լծում է ժողովրդին եւ քշում այնպես, ինչպես ուզում է:» Այսպես գոնե կիմացվի ինչն ինչոց է, եւ ավելորդ շատախոսության կարիք չի լինի:
Գեւորգ
Դե սա ընդհամենը նվեր է, որի դեմն, ինչպես գիտենք, ընդհանրապես խաղ չկա - ինչ կուզես կվիրես, ում կուզես! Հրեն, իխշան զաքարին յեքա տուն չնվիրեց անհայտ ընկերը, ով ձեն հանեց? Միայն թե մի պստիկ հարց է առաջանում այստեղ: «Կառավարություն» - բառը, ըստ մեր աննման Հայերենի,գալիս է «կառք» եւ «վարել» բառամիացությունից: Ասել է թե՝ կառավարությունը վարում է ժողովրդի կառքը, մենք էլ առոք - փառոք մեջը բազմած ենք! Այսինքն ճիշտ մեր սուրբ սահմանադրության գլխավոր տողին համապատասխան! Այս դեպքում սակայն ուղղակի ստացվում է, որ նույն այդ մեր կառապան-ծառան (ըստ՝ Սահմանադրության!) մեր ունեցվածքը (ըստ՝ Սահմանադրության!) անհատույց նվիրում է, թեկուզ շատ արժանավոր, մեկին առանց մեկին բան հարցնելու (ըստ Փաստի!): Հազար մեղա այս անմիտ եզրակացության համար, սակայն ուրիշ կերպ չի ստացվում ձեւակերպել սույն գործառույթը:
Aram
Thank you for your articles and thank you for your pursuance.
Hetq
Would have to check constitutionality of the procedure, buy it's by governmental decree.
Hetq
Aram - They're state gifts given to top officials nearing the end of their terms.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter