HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Կառավարությունը հող օտարեց 22 միլիոն դոլարի ներդրում խոստացող նորաստեղծ հիմնադրամին

Այս տարվա փետրվարին հիմնադրված «Խարիսխ» համահայկական, մշակութային բարեգործական հիմնադրամին կառավարությունն այսօրվա նիստին ուղղակի վաճառքի ձևով հող օտարեց։ Գործադիրի որոշմամբ՝ հիմնադրամին կվաճառվի Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցին հարակից 1,1 հա մակերեսով հողամասը։

Համացանցում այս հիմնադրամի մասին որևէ տեղեկություն չկա, հայտնի չեն նաև հիմնադրամի տնօրենի անունն ու հիմնադրամի կոնտակտային տվյալները։

Կառավարություն ներկայացված որոշման նախագծում ասվում է, որ «Խարիսխ»-ը նախատեսում է ստեղծել ժամանակակից, միջազգային չափանիշներին համապատասխան, իրենց հավաստմամբ՝ Հայաստանում նմանատիպը չունեցող բազմաֆունկցիոնալ կենտրոն: Կենտրոնում կլինեն գրասենյակային տարածքներ, կոնֆերանս դահլիճներ, ցուցասրահներ, գրադարաններ, թանգարան, մարզադահլիճ, լողավազան և սրճարան:

«Խարիսխ»-ը կառավարությանը խոստացել է կատարվել շուրջ 22 մլն դոլարին համարժեք դրամի ներդրում, 20 000 քմ մակերեսով բազմաֆունկցիոնալ կենտրոնը կառուցել քաղաքաշինական փաստաթղթերը տրամադրելուց 3 տարի հետո։

Մոնթե Մելքոնյան փողոցը (լուսանկարում) ներդրողների համար ցանկալի տարածք է դարձել։ Դալմայի այգիներին կից այս տարածքում նույնչափ՝ 22 միլիոն դոլարի ներդրում է խոստացել նաև Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գարեգին Նուշիկյանին պատկանող «Պարկ գրուպ» ընկերությունը, որին կառավարությունը հունվարի 11-ի նիստին 27 հա հողամաս օտարեց։

Պարզ չէ, թե այս անգամ ում է օտարվում տարածքը, սակայն հարկային ծառայության պաշտոնական կայքի տվյալներով՝ «Խարիսխ» հիմնադրամի գործունեության հասցեն Հանրապետության 30-ն է։ Այս նույն հասցեում տեղակայված է ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմինը։

Հ.Գ civilnet.am-ը պարզել է, որ «Խարիսխ»-ի հիմնադիրը Անտառային պետական կոմիտեի դաշնակցական ղեկավար Միքայել Մանուկյանն է, իսկ տնօրենը բնապահպանության նախարարության Անտառային կոմիտեի (Հայանտառ) արտադրության կազմակերպման բաժնի պետ, դաշնակցական Սասուն Աղայանը:

 

Մեկնաբանություններ (1)

simon
Պետք է մտածել որ հայն ու հայաստանը բացի բազմաֆունկցիոնալ զվարճանքից էլ ուրիշ խնդիր չունեն: Մի բան հաստատ կարելի է ասել, որ էտ «աչքի գյուլ» տեղից երկու հեկտար հափշտակել են: Մնում է արձանագրել որ էս երկիրը հիմնովին «խարիսխի» են քաշել!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter