HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

70 միլիոն դրամ՝ սակավաջրության ռիսկերի կանխման համար

Կառավարության նիստում հաստատվեց որոշում, ըստ որի՝ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը Կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 70 միլիոն 458 հազար դրամ։

Նախագիծը չզեկուցվող էր։ Դրանում նշվում է, որ իրականացվելու են տարբեր նախահետազոտական ծախսեր, ինչպես Սևաբերդի ջրամբարի հակաֆիլտրացիոն միջոցառումների ու խորքային հորերի հորատման և վերականգման աշխատանքները, Սևջուր գետի և Ախուրյանի ջրամբարի տարածքում գտնվող հողատարածքների ջրալցման և այլ աշխատանքերի համար։

Որպես նախագծի ընդունման անհրաժեշտություն են նշվում Արարատյան դաշտում սակավաջրության ռիսկերի կանխման հրատապ միջոցառումների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար նոր խորքային հորերի հորատման և հների վերանորոգման, ինչպես նաև Կոտայքի մարզի Սևաբերդի ջրամբարի հակաֆիլտրացիոն միջոցառումների նախագծանախահաշվային աշխատանքները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter