Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության գույքը կամրացվի Կառավարությանը



Կառավարությունն ընդունեց որոշում, ըստ որի՝ Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությանն ամրացված հիմնական գույքը կամրացվի Կառավարությանը։  

Նախագիծը չզեկուցվող էր։ Հիշեցնենք, որ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» և հարակից ներկայացված օրենսդրական փաթեթը, ըստ որի՝ Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը չի լինելու նոր կառավարության կազմում։

«Գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին» Կառավարության որոշման նախագծով առաջարկվում է «Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված 38 730 303,32 ՀՀ դրամ հաշվեկշռային արժեքով հիմնական միջոցները հետ վերցնել և ամրացնել «կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին»,- ասված է որոշման տեքստում։ Որոշումն ուժի մեջ է մտնելու ապրիլի 9-ից։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ