HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Վենեսուելայի Վալենսիա քաղաքի ոստիկանական բաժանմունքում հրդեհի հետևանքով զոհվել է 68 մարդ

Վենեսուելայի Վալենսիա քաղաքի (Կարաբոբո նահանգ) ոստիկանական բաժանմունքներից մեկի ժամանակավոր պահման մեկուսարանում հրդեհի հետևանքով զոհվել է 68 մարդ: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում անելով տեղի իշխանություններին: Հաղորդվում է, որ կալանավորվածները այրել են ներքնակները, որպեսզի կարողանան փախչել մեկուսարանից:

Կարաբոբո նահանգի գլխավոր դատախազ Տարեկ Սաաաբը նշել է, որ զոհերի մեծ մասը կալանավորվածներ են, սակայն զոհվել է նաև երկու կին, որոնք ոստիկանական բաժանմունք էին եկել տեսակցության:

Կատարվածի պատճառների մասին պաշտոնական տեղեկություն դեռևս չկա: Վենեսուելայում բանտերում պահման պայմաններն ուսումնասիրող Una Ventana a la Libertad (Ազատության պատուհան) ոչ պետական կազմակերպության տվյալներով՝ կալանավորվածներից մեկը խլել է հրազենը և կրակել ոստիկանի ոտքին, ինչից հետո, ամենայն հավանականությամբ, մեկուսարանում սկսել են այրել ներքնակները: Ոստիկանի վիրավորման մասին տեղեկությունը հաստատել է Կարաբոբո նահանգի կառավարության գլխավոր քարտուղար Խեսուս Սանտանդերը:

Երբ կատարվածի մասին տեղեկությունները տարածվել են, կալանավորվածների հարազատները հավաքվել են ոստիկանական բաժանմունքի մոտ և փորձել են ներխոիժել այրվող շենք, սակայն ոստիկանները արցունքաբեր գազի միջոցով հետ են մղել նրանց:

Լուսանկարը՝ Reuters-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter