HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը ստուգում է սկսել «ՎիզաՄետրիկ»-ի վերաբերյալ

Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ ապրիլի 3-ից Բելգիայի, Նիդեռլանդների, Լյուքսեմբուրգի, Ավստրիայի և Շվեդիայի շենգենյան վիզայի համար Երևանում ներկայացվող դիմումները կընդունի ոչ թե Գերմանիայի Դաշնային Հանրապետության երևանյան դեսպանատունը, այլ «ՎիզաՄետրիկ» ընկերությունը։

Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը մարտի 28-ին տված մամուլի ասուլիսի ժամանակ հաստատել էր տեղեկությունները, որ «ՎիզաՄետրիկ» ընկերությունը ռուս-թուրքական կոնսորցիում է: Սա մտահոգություններ էր առաջացրել հասարակական-քաղաքական շրջանակերում` կապված ՀՀ քաղաքացիների անձնական տվյալներ պաշտպանության համատեքստում:

Հաշվի առնելով դեսպանի հայտարարությունը, հայտարարության վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների բազմաթիվ հրապարակումները, ինչպես նաև հարցի շուրջ հանրային մեծ հետաքրքրությունն ու ՀՀ քաղաքացիների անձնական տվալները Թուրքիա փոխանցվելու մտավախությունը՝ Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը սեփական նախաձեռնությամբ սկսել է ստուգման գործընթաց, պարզելու, թե որքանով է «ՎիզաՄետրիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից անձնական տվյալների մշակումը համապատասխանում ՀՀ օրենսդրությանը:

Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ` Գործակալությունն ուսումնասիրում է բարձրացված խնդիրը՝ ի թիվս այլնի «ՎիզաՄետրիկ» ընկերության կողմից անձնական տվյալների մշակման ընթացքում օրենքի պահպանումը ապահովելու և անձնական տվյալների մշակման հնարավոր խախտումները կանխելու համար եւ հավաստիացնում, որ Գործակալության գործողությունների և արդյունքների վերաբերյալ պարբերաբար կտեղեկացնի հանրությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter