Կիրակի, 23 սեպտեմբերի

Արցախում ականի պայթյունի հետևանքով վիրավորվածների մոտ թեթև դրական տեղաշարժ կա



Արցախում ականի պայթյունի հետևանքով վիրավորված սակրավորների մոտ դրական տեղաշարժ կա: Այս մասին «Հետք»-ին հայտնեցին Արցախի Առողջապահության նախարարությունից:

Հիշեցնենք, որ մարտի 29-ին Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի տարածքում The Halo Trust ականազերծող կազմակերպության մեքենան ականի վրա պայթել էր: Զոհվել էր երեք սակրավոր, վիրավորվել՝ երկուսը:

Վիրավորները բուժում են ստանում Արցախի հանրապետական բժշկական կենտրոնում, նրանցից Արամ Մկրտչյանի վիճակը գնահատվում է կայուն ծանր՝ թույլ դական դինամիկայով:

Մյուս վիրավորի՝ Գարիկ Ղահիրյանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր՝ թեթև դրական տեղաշարժով: Վերջինիս կյանքին վտանգ սպառնալու հետևանքով իրականացվել է զույգ ստորին վերջույթների  ամպուտացիա:

Հետաքրքրվեցինք՝ կարիք կա՞ վիրավորներին տեղափոխել Երևան կամ արտերկիր: Նախարարությունից պատասխանեցին, որ դեռ վաղ է այդ մասին խոսել, եթե մասնագետ հրավիրելու կարիք լինի, նախարարն անհապաղ կհրավիրի:

Զոհված սակրավորներն են՝ Պավել Ակոպովը, Սամսոն Ավանեսյանը, Մարատ Պետրոսյանը:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ