HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է իրավական չափանիշներ լրագրողների և պետական մարմինների համար

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է իրավական չափանիշներ լրագրողի՝ անձնական տվյալներ պարունակող տեղեկություններ ստանալու հարցման և այդ առնչությամբ պետական մարմնի պարտականությանվերաբերյալ: 

Թեմայի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանին լրատվական գործունեություն իրականացնող մի շարք անձինք և լրագրողներ հասցեագրել են հարցադրումներ՝ կապված հայցվող տեղեկությունների տրամադրումը պետական մարմինների կողմից մերժելու իրավաչափության հետ:

Ներկայացված իրավիճակների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ բարձրացված հարցերին պատասխանելու համար անհրաժեշտ է իրականացնել իրավական ուսումնասիրություն և դրա արդյունքում նախանշել կոնկրետ չափանիշներ, որոնք պետք է կիրառելի լինեն լրագրողի՝ անձնական տվյալներ պարունակող տեղեկություններ հայցելիս և պետական մարմնի՝ դրանց տրամադրման հարցը քննարկելիս: 

Պաշտպանի իրավական չափանիշներն հասանելի են այստեղ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter