HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձերբակալվել են Լոռու մարզի 2 համայնքի ղեկավարներ

Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործերով ձերբակալվել են Լոռու մարզի Ձյունաշող և Միխայլովկա համայնքների ղեկավարները՝ պաշտոնեական կեղծիքներ, յուրացումներ կատարելու կասկածանքով։

2018թ. մարտի 23-ին ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության վարույթ է ընդունվել Ձյունաշող և Միխայլովկա համայնքներում պաշտոնատար անձանց կողմից կատարված չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի և 314-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործերը:

Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Միխայլովկա համայնքում չարաշահումներ են կատարվել պարարտանյութերի բաշխման, իսկ Ձյունաշող համայնքում՝ աշնանացան ցորենի սերմացուի բաշխման գործընթացում, պարզվել մեխանիզմը և դեպքի մի շարք հանգամանքներ:

Մասնավորապես՝ նախնական քննության տվյալներով՝ Միխայլովկա համայնքում հափշտակվել են պետական աջակցության ծրագրի շրջանակներում հատկացված պարարտանյութերի վաճառքի դիմաց համայնքի մի շարք բնակիչներից ստացված գումարը՝ պատճառելով խոշոր չափի վնաս: Իսկ Ձյունաշող համայնքում պետական աջակցության ծրագրի շրջանակներում մի շարք բնակիչներ ընդգրկվել են տրամադրվող աշնանացան ցորենի սերմացուի բաշխման ցուցակում, սակայն նրանց անվամբ դուրս գրված սերմացուն չի հատկացվել, այլ յուրացվել է։

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ պետական աջակցության ծրագրի  շրջանակներում պարարտանյութի և սերմացու ցորենի բաշխման գործընթացում չարաշահումները կատարվել են համայնքների ղեկավարների անմիջական մասնակցությամբ՝ 2014-2016 թթ., ինչը թաքցնելու շահադիտական դրդումներից ելնելով` համայնքի ղեկավարները կազմել են բովանդակությամբ կեղծ համապատասխան փաստաթղեր և դրանք հանձնել Լոռու մարզպետարանին:

Այդ տարիներին Միխայլովկա համայնքի ղեկավարն է եղել Լևոն Դիլբարյանը, Ձյունաշող համայնքի ղեկավարը՝ Գարի Գրիգորյանը, ովքեր ներկայումս Մեծավան համայնքի ներկայացուցիչներն են նշված գյուղերում։

Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործերով Գ.Գրիգորյանը և Լ.Դիլբարյանը մարտի 30-ին ձերբակալվել են և հարցաքննվել։ Վերջիններս վերականգնել են պետությանը պատճառված վնասը։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter