Վրաստանի վարչապետի այցի համար կառավարությունը 2 միլիոն 600 հազար դրամի կոնյակ է գնել
Մարտի 2-ին Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակության այցի կապակացությամբ Հայաստանի կառավարությունը 2 միլիոն 600 հազար դրամի կոնյակ է գնել:
Կառավարությունը այդ կոնյակները ձեռք է բերել միջնորդավորված ձևով՝ «Վինո վինո» ընկերությունից, չնայած կոնյակները Երևանի կոնյակի գործարանի արտադրանք են, և կառավարությունը կարող էր դրանք հենց գործարանից գնել:
Պաշտոնական այս այցի համար կառավարությունը ձեռք է բերել թանկարժեք կոնյակներ. «Էրեբունի» 30 տարվա հնացմամբ, 0.7 լիտր տարողությամբ երկու կոնյակ է գնել՝ յուրաքանչյուրը 137 500 դրամով: Այս երկու կոնյակների համար կառավարությունը վճարել է 275 000 դրամ:
Բացի այս, կառավարությունը 25 000 դրամով 30 հատ կոնյակ է գնել: Այս գումարով գործադիրը պատվիրել է «Դվին» կոնյակ, 10 տարի հնացմամբ, կրկին 0.7 լիտր տարողությամբ: 30 շիշ կոնյակի համար գործադիրը վճարել է 753 հազար դրամ:
Կառավարությունը ձեռք է բերել նաեւ 72 շիշ «Նաիրի» կոնյակ, վճարելով 1 573 200 դրամ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել