HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Անդրիաս Ղուկասյանը սննդային թունավորում է ստացել

Անդրիաս Ղուկասյանի գործով այսօր դատական նիստը չի կայացել, դատավոր Վարդան Գրիգորյանը հայտնել է, որ Ղուկասյանը սննդային թունավորում է ստացել, ուստի չի ներկայացել դատական նիստին։ Այս մասին ասաց Ղուկասյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը։

Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանը գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում։ Քրեակատարողական վարչությունից «Հետք»-ի հետ զրույցում հայտնեցին, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում այլ անձանց թունավորման դեպքեր չեն գրանցվել, Ա. Ղուկասյանը գտնվել է առանձին խցում։

Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել 2016-ի հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ՊՊԾ գունդը գրավածներին միանալու փորձ կատարելու համար, սակայն, ըստ մեղադրանքի, «հանցագործություններն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter