HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Արցախում ականի պայթյունի հետևանքով վիրավորված սակրավորները ցուցաբերում են դրական փոփոխություն

Մարտի 29-ին Արցախում ականի պայթյունի հետևանքով վիրավորված երկու սակրավորների մոտ դրական փոփոխություն կա: Արամ Մկրտչյանի վիճակը բժիշկները գնահատում են բավարար, Գարիկ Ղահրիյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը գնահատվում է ծանր, բայց՝ հարաբերական կայուն:

Այս մասին «Հետք»-ին փոխանցեցին Արցախի Առողջապահության նախարարությունից:

Հիշեցնենք, որ մարտի 29-ին Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի տարածքում The Halo Trust ականազերծող կազմակերպության մեքենան ականի վրա պայթել էրԶոհվել էր երեք սակրավոր, վիրավորվել՝ երկուսը:

Վիրավորում ստացած Արամ Մկրտչյանի մոտ առկա է եղել ներքին արյունահոսություն, փայծաղի պատռվածք. կատարվել էր փայծաղի հեռացում: Գարիկ Ղահրիյանի մոտ կատարվել էր ստորին զույգ վերջույթների ամպուտացիա, հեռացվել էր փայծաղը, լրացուցիչ հետազոտությունների արդյունքում ի հայտ են եկել ողնաշարի գոտկային մասի երրորդ, չորրորդ ողերի ու փոքր կոնքի ոսկրերի կոտրվածքներ: Բժիշկները նրան նախապատրաստում են երկրորդ վիրահատության:

Զոհված սակրավորներն են՝ Պավել Ակոպովը, Սամսոն Ավանեսյանը, Մարատ Պետրոսյանը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter